×


Ford KUGA ավտոմեքենայի խաղարկությունը Երեւան Մոլում

Ford KUGA ավտոմեքենայի երջանիկ շահողն ու սպասվելիք 5 մլն դրամի խաղարկությունը Երեւան Մոլում

«Երեւան Մոլ»-ում շաբաթ օրը կրկին մարդաշատ էր: Հազարավոր հաճախորդներ, ովքեր փետրվարի 1-ից մայիսի 9-ը գնումներ էին կատարել մոլի խանութներից, մասնակցում էին «Ford KUGA» ավտոմեքենայի երկար սպասված խաղարկությանը: Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ ստանալ անսահմանափակ թվով խաղարկության կտրոններ, այդ իսկ պատճառով շահելու հավանականությունը մեծ էր: Մասնակիցներն էլ եկել էին ընկերների ու բարեկամների հետ՝ այդպիսով ապահովելով տոնական ուրախ մթնոլորտը:

Երգչուհի Marbey-ն ելույթ է ունեցել Երեւան Մոլում


Մինչ շքեղ ավտոմեքենայի խաղարկության մեկնարկը, BRAVO.am-ը զրուցեց Երեւան Մոլի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանի հետ, ով իր խոսքում նկատեց՝ յուրաքանչյուր անգամ է՛լ ավելի է մեծանում իրենց խաղարկություններին մասնակցողների թիվը.«Սովորաբար, մեր միջոցառումների ժամանակ խաղարկվում են տարբեր մրցանակներ Երեւան Մոլի խանութ-սրահների կողմից, եւ տասնյակ մարդիկ արժանանում են բազմապիսի նվերների, բայց այս անգամ խաղարկվում էր միայն «Ford KUGA» ավտոմեքենան: Մասնակցության գլխավոր նախապայմանը հետեւյալն էր՝ յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լիներ ոչ պակաս, քան 15.000 դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմեր 30.000 դրամ: Փորձը ցույց է տալիս, որ խաղարկություններից գոհ են թե՛ մեզ մոտ ներկայացված խանութները, եւ թե՛ հաճախորդները»:

Երեւան Մոլի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը


Միջոցառման մեկնարկին երաժշտական ծրագրով ներկայացավ երգչուհի Marbey-ն՝ Մարինե Հակոբյանը: Նրա ջազային կատարումներից հետո միայն սկսվեց երկար սպասված խաղարկությունը: Կտրոններով լցված արկղը մի լավ խառնելուց հետո հնչեց առաջին մասնակցի անունը: Ցավոք, աղջիկը, ով պետք է շահեր ավտոմեքենան, տեղում չէր, եւ կազմակերպիչները ստիպված էին նրա կտրոնն անվավեր ճանաչել: Երկրորդ անգամ կտրոնը դուրս բերելուց հետո վերջապես հայտնվեց «Ford KUGA»-ի երջանիկ շահողը՝ Արմեն Սիրեկանյանը:

Ford KUGA ավտոմեքենայի խաղարկությունը Երեւան Մոլում


«Ըստ ձեզ՝ ես հիմա կարո՞ղ եմ որեւէ խոսք ասել: Ժողովուրդ ջան, արդար է»,-ասաց Արմենը, ում խնդրեցին բեմից կիսվել իր զգացողություններով: Նա խոստովանեց, որ միայն մեկ կտրոն ուներ, որը ձեռք էր բերել ընկերոջ համար նվեր-քարտ գնելով: Ասաց՝ վարել գիտի, բայց մեքենա չուներ մինչ շահելը: Այսուհետ Արմենն իր վարորդական գիտելիքները կկիրառի սեփական մեքենան վարելիս:):

Արմեն Սիրեկանյանը շահել է Ford KUGA ավտոմեքենա


Ի դեպ, Երեւան Մոլում արդեն մեկնարկել է նաեւ 5 միլիոն դրամ արժողությամբ մրցանակի խաղարկությունը: Այն կտեւի մինչեւ հունիսի 1-ը ներառյալ, որից հետո կհայտարարվի հաջորդ շահողի անունը: Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է Երեւան Մոլի խանութներից կատարել գնումներ, այդ թվում՝ ծառայություններից օգտվելու, ինչպես նաեւ Երեւան Մոլի նվեր քարտ գնելու միջոցով: Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 10.000 դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 30.000 դրամ, ինչը գնորդին իրավունք կտա ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ: Մի մոռացեք հետո նաեւ ներկայանալ խաղարկությանը. գուցե երեկվա օրինակով հենց ձեր անունը հնչի, իսկ դուք չհասցնեք դառնալ գումարի երջանիկ շահողը:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյան /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին