×


Սոնա Ազարյանը

IQOS 3 եւ IQOS 3 Multi. հեղափոխական սարքերի նոր մոդելներն` արդեն Հայաստանում

Շատ ավելի լավ այլընտրանք սիգարետին դժվար է պատկերացնել, քան արդեն հայտնի IQOS-ն է. չկա ծուխ, չկա մնայուն հոտ, կան հաճելի համեր ու ավելի քիչ վնասակար է թե՛ առողջության, ու թե՛ շրջակա միջավայրի համար: Օրերս «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» (PMI) ընկերությունը հանրությանը ներկայացրեց IQOS-ի երրորդ սերունդը՝ IQOS 3 եւ IQOS 3 MULTI. այս մոդելները եւս ոչ թե այրում, այլ տաքացնում են թութունը:

Հայ սպառողը նույնպես արդեն ունի հնարավորություն ձեռք բերելու նոր սարքը, որը պահպանել է հայտնի առավելություններն ու էլ ավելի կատարելագործվել: IQOS 3-ը եւ IQOS 3 Multi-ն հասանելի էին դեռ դեկտեմբերի 5-ից, իսկ դեկտեմբերի 8-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում գտնվող IQOS բուտիկում տեղի ունեցավ ապրանքանիշի նոր մոդելների պաշտոնական ներկայացումը:

IQOS 3 եւ IQOS 3 Multi մոդելների երեւանյան շնորհանդեսին


«Սա IQOS թութունի տաքացման նորարական համակարգերի նոր սերունդն է: Ինչպես գիտեք՝ դեռ մարտից IQOS-ը հասանելի է Հայաստանում, եւ մենք 39-րդ շուկան էինք, որտեղ մեկնարկեց այս պրոդուկտի վաճառքը: Օգտատերերի քանակից, դրական արձագանքներից կարող ենք տեսնել, որ Հայաստանը նույնպես շարժվում է դեպի առանց ծուխ ապագա: «Ֆիլիպ Մորրիսը» տարիներ առաջ հայտարարեց, որ ցանկանում է մի օր ընդհանրապես դադարեցնել սիգարետ վաճառելը, եւ դրա համար մենք արտադրում ենք նորարական պրոդուկտներ, որոնք այրում չունեն եւ աշխատում են առանց ծխի: Սրանք ավելի քիչ վնասակար են, քան այրվող սիգարետները»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին կապերի հաղորդակցության գծով գործադիր Տաթեւիկ Հովհաննիսյանը:

IQOS-ի՝ սիգարետի համեմատ քիչ վնասակար լինելու մասին փաստում են տարատեսակ ուսումնասիրությունները: «Ընկերությունը 12 տարի իրականացրել է գիտական խստապահանջ գնահատման ծրագիր, եղել են տարբեր տեսակի ուսումնասիրություններ, այդ թվում՝ կլինիկական, եւ բոլորն էլ ցույց են տալիս, որ այս արտադրանքն ավելի քիչ վնասակար է, քան՝ սիգարետը: Կան միջազգային անկախ փորձագիտական, առողջապահական կառույցներ, որոնք նույնպես հաստատում են IQOS-ի պակաս վտանգավոր լինելը: Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալությունը, Գերմանիայի ռիսկերի գնահատման ինստիտուտը, ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունն ընդունում են, որ IQOS-ի գոլորշու մեջ զգալիորեն ավելի քիչ են վնասակար նյութերի մակարդակը, քան սիգարետի»,- հավելեց Տաթեւիկ Հովհաննիսյանը:

IQOS 3 եւ IQOS 3 Multi մոդելների երեւանյան շնորհանդեսին


«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան վստահ է՝ նոր մոդելները լավագույնն են.«Մենք շատ ուրախ ենք ներկայացնել մեր նոր ապրանքատեսակը Հայաստանում: IQOS 3-ն ու IQOS 3 MULTI-ն տարբերվում են նախորդներից ավելի նորարարական մոտեցումներով, լրացումներով: Նախորդների բոլոր առավելություններն ավելի կատարելագործված են նոր դիզայնով ու ինովացիոն լուծումներով»:

Շնորհանդեսին ներկա հյուրերը նույնպես կիսվեցին իրենց տպավորություններով: Մարիամ Թավբերիձեն, ով IQOS-ի երկու տարվա օգտատեր է, նշեց.«Շատ առավելություններ եմ զգում, բայց ամենաառաջնայինն այն է, որ չկա հոտ. սա երեւի գլխավոր առավելություններից է»:

IQOS 3 եւ IQOS 3 Multi մոդելների երեւանյան շնորհանդեսին


Օգտատերերից Արթուր Վարպետյանն էլ ընդգծեց՝ չնայած՝ դժվարությամբ է սովորել սիգարետի այլընտրանքային այս տարբերակին, բայց հիմա առանց դրա դժվար է պատկերացնում իր առօրյան.«Ամենակարեւորը՝ հոտի բացակայությունն է: Իմ տանն այլեւս չկա ծխախոտի անտանելի հոտը: Նոր տեսականուն ծանոթացա եւ շատ հավանեցի: Հաջորդ անգամ արդեն նորը ձեռք կբերեմ»:

Արմինե Զաքարյանը, վայելելով իր արդեն ձեռք բերած սարքը, մեզ հետ կիսվեց տպավորություններով. «Օգտագործում եմ մոտ մեկ տարի: Փոփոխությունն այն է, որ բավական քիչ վնասակար է, հոտ չկա, չկա ծուխ ու շրջապատում շորերից ծխի տհաճ հոտ չի գալիս: Եվ շուտով արդեն կանցնեմ երրորդ սերնդի այս նոր տեսականուն: Հավանաբար, կընտրեմ սեւ գույնը»:

IQOS 3 եւ IQOS 3 Multi մոդելների երեւանյան շնորհանդեսին


«Կյանքս փոխվել է: Ես 22 տարվա ծխող եմ, երկու երեխաների մայր, երաժիշտ: Ծխելը միշտ էլ խանգարել է: IQOS-ի շնորհիվ առաջին հերթին շատ հեշտ է դարձել, քիչ վնասակար է շրջապատի համար: Ինքս մեծ հաճույք եմ ստանում, պարբերաբար համերը փոխում եմ: Ու հիմա սա արդեն ինձ համար հոբբի է, այն դեպքում, երբ մինչ այս ծխելը բացասական երեւույթ էր»,-ասաց Սոնա Ազարյանն, ով նույնպես արդեն երկար ժամանակ է, ինչ այս ապրանքանիշի օգտատերն է:

Սյուզաննա Պողոսյանն էլ փորձել է թողնել ծխելն ու ձեռք է բերել IQOS. «Օգտվում եմ արդեն մոտ մեկ տարի: Փորձել եմ թողնել ծխելը՝ ձեռք բերելով IQOS: Ինչ սկսեցի օգտագործել, ինձ ավելի հարմարավետ եմ զգում՝ տհաճ հոտից ազատվել եմ, չկա ծուխ, չկա հոտ: Հիմա օգտագործում եմ նոր ձեռք բերածս մոդելը, այն իրենց էքսկլյուզիվ մոդելներից է: Ավելի ուշ անպայման ձեռք կբերեմ IQOS-ի երրորդ սերնդի մոդելներից, որովհետեւ դիզայնն ու գույները շատ գեղեցիկ են»:

Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport