×


Perfect Events-ի պաշտոնական բացումը, Երեւանում նմանը չունեցող նոր շոու-ծրագիրն ու հայտնի հյուրերը

Ճիշտ ընտրված դիզայն, նրբաճաշակ դեկորներ, ամենատարբեր առիթներով գրագետ զարդարված սեղաններ, վառ ու ուրախ կերպարներ, գույնզգույն փուչիկներ ու այն ամենը, ինչ պետք է Ձեզ` Ձեր միջոցառումը կատարյալ դարձնելու համար: Perfect Events` ահա կազմակերպությունը, որը կիրականացնի այդ ամբողջն ու անմոռանալի կդարձնի ցանկացած առիթ: Շուրջ կես տարի առաջ այն իր առաջին քայլերն արեց` սկսելով մանկական ծննդյան, ատամհատիկի, մկրտության միջոցառումներից, իսկ արդեն երեկ` հոկտեմբերի 11-ին, Ազատության 11 Ա հասցեում կայացավ Perfect Events-ի պաշտոնական բացումը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել հետաքրքիր ընթացքը եւ զրուցել հիմնադիրների` ամուսիններ Գոռի եւ Անիի  հետ:


«Perfect Events-ի նախաձեռնությունն իմն է եղել: Քանի որ կինս օժտված է յուրահատուկ եւ ի վերուստ տրված ձեռքի շնորհքով, որոշեցի նրան այնպիսի նվեր մատուցել, որ իր սիրելի աշխատանքով զբաղվի: Սկսեցինք մանկական ծննդյան արարողություններ կազմակերպելուց: Ի սկզբանե որոշել էինք միայն փուչիկներով ձեւավորում անել, հետո հասկացանք, որ լավ է ստացվում նաեւ ծաղկային ձեւավորումը: Ժամանակի ընթացքում այս աշխատանքն այնքան գրավեց ինձ, որ ես էլ միացա կնոջս, ու մեր անդադար աշխատանքի ու մեծ նվիրվածության շնորհիվ այսօր հայտարարում ենք մեր Perfect Events-ի պաշտոնական բացումը»,-ասում է հիմնադիր-տնօրեն Գոռը:


Սկիզբ դնելով Perfect Events-ի աշխատանքներին` Գոռն ու Անին փորձում են ոլորտում առանձնանալ ինքնատիպ նորություններով.«Ուզում ենք առավել կրեատիվ լինել, ունենալ մեր անձնական հերոսներն ու կերպարները, տարբերվել եւ առիթների ժամանակ մարդկանց ուրախացնել ոչ թե ստանդարտ մուլտհերոսներով, այլ, օրինակ, Game of Thrones-ի` այդքան հայտնի ու սիրելի դարձած կերպարներով: Այդ ցանկությունն այնքան մեծ էր, որ երկար փնտրտուքներից հետո վերջապես  գտանք ռուսական նմանատիպ մի կազմակերպություն` «Хочу слона» անվանմամբ, որի տնօրեն Աննա Անոխինան կազմակերպում է տարբեր  իվենթներ, ինչպես նաեւ համագործակցում ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերի հետ: Ի ուրախություն  մեզ` նրանք ունեին նաեւ «Գահերի խաղ»-ի կերպարներով մի շոու-ծրագիր: Կապվելով  Աննայի հետ` ներկայացրինք միտքը ու մեծ ցանկությունը համագործակցելու, որն էլ հավանության արժանացավ: Աննան հատուկ այս օրվա համար ժամանել է Հայաստան, ներկա է, ինչի համար անչափ շնորհակալ ենք: Ներկայացրինք նմանը չունեցող մեր նոր շոուն, որի համար հատուկ Մոսկվայից եկել է 3 ռուս  դերասան»,- պատմում են ամուսիններն ու նշում, որ նույն շոուն բեմադրելու են նաեւ հոկտեմբերի 31-ին:


Երեկ հյուրերին հետաքրքիր անակնկալ էր սպասում. սրահի թեմատիկ ձեւավորման շնորհիվ նրանք իրենց զգում էին Game of Thrones-ի միջավայրում: Բացի այդ, ներկաները հնարավորություն ունեցան տեսնելու բարի ու մանկական կերպարները, հեքիաթային գունեղ դեկորները, եւ ոչ միայն.«7 ամսվա ընթացքում կարողացել ենք ճանաչվել, հասկանալ շատ մանրուքներ: Մեր ցանկությունն է, որ շուկայում նորություն լինի, մի քիչ շեղվենք արդեն իսկ ստանդարտ ծաղկային, դեկորատիվ վիճակից: Համոզված ենք` չկրկնվող եւ շատ հետաքրքիր է լինելու մեր աշխատանքը»:

Հետեւելով Perfect Events-ի ինստագրամյան էջին` շատերը կհիշեն ամռանն իրականացած Pool party-ները: Ամուսինները նշում են, որ ամիսներ առաջ միտք առաջացավ բացի միջոցառումներից, ժամանակ առ ժամանակ կազմակերպել նաեւ թեմատիկ ու հետաքրքիր իվենթներ, որոնց կմասնակցեն իրենց ընկերները, որոնց թվում` հայտնի դեմքեր:


Զրույցի վերջում Գոռը նշեց, որ այսուհետ բոլորը կարող են պատվիրել ցանկացած առիթի ու միջոցառման համար նախատեսված գեղեցիկ դեկորներ, համեղ ֆուրշետ, ամենատարբեր կերպարներ, այդ թվում` նաեւ նոր շոու-ծրագրի` «Գահերի խաղ»-ի թեմայով.«Շուտով կրկին նորություններ կներկայացնենք։ Ես ու կինս շատ լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին, իսկ անձնակազմը մեզ հետ սրտացավորեն աշխատում է յուրաքանչյուր պատվերի համար: Շատ շնորհակալ եմ մեր խմբի ռեժիսոր Արմեն Դավոյանին, դերասանական խմբի ղեկավար Մարիամ Ալեքսանյանին, Մերիին եւ բոլոր մտերիմ ընկերներիս, ովքեր քաջալերում են եւ ուրախանում մեր հաջողությամբ»,-եզրափակեց նա:

Տեքստը` Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին