×


System Of A Down-ը համերգներ կտա ԱՄՆ-ում

Ապրիլի 6-ից «System Of A Down»-ի թվիթերյան պաշտոնական էջում սկսվեց հանելուկային հետհաշվարկ: Ռոք-խմբի երկրպագուները փորձեցին գուշակել՝ արդյոք իրենց անակնկալ է սպասվում նոր ալբոմի տեսքով, թե որեւէ այլ նորություն: Եվ արդեն երեկ SOAD-ը հայտարարել է Միացյալ Նահանգներում աշնանը նախատեսված 5-օրյա համերգային շրջագայության մասին:

Հայ-ամերիկյան ռոք-խումբը ելույթների մեկնարկը կտա հոկտեմբերի 13-ին՝ Սան Բերնարդինոյում, իսկ եզրափակիչ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին՝ Լաս Վեգասում:


Հիշեցնենք, վերջին անգամ «System Of A Down»-ը ԱՄՆ-ում ելույթ է ունեցել 2015թ.-ին՝ «Wake Up the Souls» (Արթնացրեք հոգիները) համերգային տուրի շրջանակում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2017 թվականին էլ ռոք-խումբը համերգներ է ունեցել Եվրոպայում:

BRAVO.am
Աղբյուրը՝ rollingstone.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին