×


Թամարա Պետրոսյանը եւ Լիլի Մորտոն

Women’s Club-ի հետնաբեմի ու այն ամենի մասին, ինչը նյարդայնացնում է աղջիկներին

Մի քիչ խառնաշփոթ, շրթներկի հարմար գույնի ընտրության բարդ քննարկումներ, լավ տրամադրություն ու հումոր, հումոր, հումոր: BRAVO.am-ի ֆոտոխցիկի օբյեկտիվում են ամենաքննարկված հեռուստանախագծերից մեկի՝ «Women’s Club»-ի գեղեցկուհիները: Դիտակետն այլ է՝ ոչ թե բեմ, այլ հետնաբեմ:


Եթե բեմին նրանք պարբերաբար իրար հակադարձում են, խոսում նախանձից ու վիճում են, ապա հետնաբեմում ճիշտ հակառակ պատկերն է: Քննարկման կիզակետում շրթներկի գույնն է, look-երն են ու սանրվածքը: Բեմելից րոպեներ առաջ հարցազրույցներ անելու ճիշտ ժամանակն է. հուզված, էմոցիոնալ ու, դե, մի քիչ էլ խառը՝ անկեղծությունը երաշխավորված է:

Մինչ կորոշեին, թե ինչ գույնի շրթներկով կլրացնեն Մաշայի կերպարը, առիթը բաց չենք թողնի ու կպարզենք՝ ինչն է նրան անհանգստացնում ելույթից առաջ.«Քանի որ կին եմ, բնականաբար, առաջինն արտաքինի մասին եմ մտածում, իսկ երկրորդ բանը, որ կարող է անհանգստացնել, այն է, որ վախենում եմ մոռանալ տեքստը»:

Թամարա Պետրոսյանը եւ Մաշա Մատվեեւան


Առաջարկը եղավ, կերպարը որոշվեց, բայց… «Դե, ես պատկերացնում էի ինձ Մոխրոտիկի, բարի փերիի կերպարում՝ հրաշալի կազմվածքով. դե, շատ են, չէ՞, նման կազմվածքով փերիները: Բայց երբ ասացին, որ գեղեցիկ կազմվածքով փերիներն արդեն կան, ես ասացի` եկեք վերցնենք այն կերպարը, որը մնացել է… Սա, իհարկե, կատակ է: Եթե լուրջ՝ սիրով համաձայնեցի, որովհետեւ նախագիծը, մասնակիցները, միտքը շատ հետաքրքիր են»,-նշեց Մաշան:

Անահիտ Կիրակոսյանին այս նախագծի շրջանակում եւս հեռուստադիտողը տեսնում է բարի կերպարով կամ ինչպես հենց ինքը՝ դերասանուհին ձեւակերպեց՝ «անիմաստ բարի»: Պարզվում է՝ Անահիտն այս նախագծին մասնակցելու առաջարկ ստացել է դեռ երկու տարի առաջ.«Եղել եմ «Vitamin» ակումբի մի քանի դրվագում, ու պրոդյուսերից առաջարկը հենց այդ ժամանակ էր, որ երբ նման նախագիծ լինի, ես կլինեմ խմբում»:

Անահիտ Կիրակոսյանը եւ Սոնա Մաթեւոսյանը


Առանց փակագծերը բացելու նշենք, որ Անահիտը հենց այդ ելույթից առաջ հուզվելու պատճառ ուներ, իսկ թե ինչու, հեռուստադիտողն ավելի ուշ կիմանա.«Այսօր առանձնահատուկ լարված եմ: Բայց արդեն 11 տարի է՝ ես իմ յուրաքանչյուր բեմելից առաջ հուզվում եմ, լինում է լարվածություն, բայց այն բեմին անցնում է»:

Ինչ վերաբերում է իմպրովիզներին, ապա Անահիտն իրեն համարում է գերազանցիկ՝ տեքստերը լավ է սովորում, ու դրա կարիքը չի լինում.«Կարող է մտածեն՝ այսքան աղջիկ մեկ վայրում, կլինի նախանձ եւ այլն, բայց դա մեր խմբի մասին չէ: Այստեղ բոլորս կայացած մարդիկ ենք եւ ուղղակի հաճույք ենք ստանում»:

Women’s Club-ի հետնաբեմում


Զառա Սահակյանին այս ոճում տեսնելը ոչ միայն նորություն չէ, այլեւ նրան հումորից դուրս պատկերացնելը դժվար է: Բայց պարզվում է՝ շահեկան կարգավիճակում չէ. «Առավելությունն աղջիկներին է՝ հա կտացնում են գլխիս, նաեւ ամեն ինչ գցում են ինձ վրա, եթե ինչ-որ բան է կորում»: Հումորի բնագավառից մարդկանց հետ հարցազրույցներն այնքան էլ հեշտ գործ է՝ պետք է առանձնացնենք՝ որն էր հումոր, որը՝ ոչ: Իհարկե, Զառայի գլխին ոչ ոք չի կտացրել:):

Եվ եթե խոսենք լուրջ՝ ինչպես է նա միացել խմբին.«Նախագծի միտքը դեռ վաղուց կար, պարզապես այն նոր է կյանքի կոչվել. հավաքել մարդիկ, քասթինգներ անել, ընտրել: Ինտերակտիվ շփումն ուրիշ է, բեմին խաղալը լրիվ ուրիշ է: Այսինքն՝ նկարահանման հրապարակում կարող ենք սխալվել, դադար լինի, հետո շարունակենք, իսկ այստեղ ամեն ինչ այլ է: Պրոդյուսերների կողմից գտնել նման մարդկանց ռիսկային էր ու դժվար»: Զառային էլ անհանգստանալու համար պատճառ պետք չէ. նա միշտ է բեմ դուրս գալուց առաջ հուզվում, ու դա իրեն շատ է օգնում:

Women’s Club-ի հետնաբեմում


Սոնայի սանրվածքը լուսանկարներում արդեն հասցրիք գնահատել: Նա այստեղ է պրոդյուսերի առաջարկով, ինչն էլ եղել է ամիսներ առաջ, երբ մասնակցել է «Վիտամին ակումբ»-ի մեկ այլ նախագծի՝ «Կասկածելի երեկո»-ին: Ասաց՝ մինչ բեմ դուրս գալը շատ են աշխատում, անհանգստանալու պատճառ չի մնում.«Բեմ դուրս գալուց առաջ ուղղակի մտածում եմ, որ ամեն ինչ լավ անցնի, ու կարողանանք հանդիսատեսին ու հեռուստադիտողին փոխանցել այն դրական էներգիան, որը մենք ենք ստանում»:

Հումորային ֆիլմերում խաղալն այլ հմտություններ է պահանջում, իսկ «stand up» ձեւաչափն՝ այլ.«Սա ինձ համար իրոք նորություն էր, եւ սկզբնական շրջանում ինքս էլ փորձում էի ինձ գտնել, հասկանալ՝ կարող եմ աշխատել, թե չէ: Հետո հասկացա, որ ամեն ինչ ստացում է, եթե կա ցանկություն ու աշխատասիրություն»:

Լիլի Մորտոն


Մինչ Լիլի Մորտոն կորոշեր զգեստի կարճությունը լավ է, թե՝ ոչ, մի քանի հարց էլ նրան տվեցինք.«Հանդիպեցինք, քննարկեցինք, հասկացա, որ հետաքրքիր նախագիծ է, եւ սիրով ընդունեցի առաջարկը: Նախագիծն իր ձեւաչափով ինձ հոգեհարազատ է, որովհետեւ ես բնավորությամբ շատ դրական մարդ եմ»: Արտաքինի հետ կապված հումորների մասին Լիլին ժպիտով է խոսում՝ ոչ նյարդայնանում է այդ հումորներից, ոչ էլ՝ բարդույթավորվում:

Այսքանը «Women’s Club»-ի հետնաբեից: Ում էլ չենք խոսեցրել՝ խանգարել չենք ցանկացել:):

Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport