×


«Ամեն ինչ ընկավ իր տեղը». Մենչ

Նախորդ տարվա հոկտեմբերից մինչեւ տարեվերջ հեռուստադիտողը հետեւեց «Ֆուլ Հաուս 2» սիթքոմի զարգացումներին: Հումորային նախագծի սիրահարները երկար չեն սպասի. ֆուլհաուսցիները փետրվարից կրկին եթերում կլինեն, ինչպես նաեւ համերգներ կունենան ԱՄՆ-ում: Այս մասին BRAVO.am-ին ասել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ու հավելել, որ փետրվարի 10-ին ելույթ կունենան Լոս Անջելեսում, իսկ 22-ին` Սակրամենտոյում: Ներկայացնելու են ամբողջությամբ նոր ծրագիր:

Ներկայացումներին զուգահեռ ֆուլհաուսցիները պատրաստվում են նաեւ «Ֆուլ Հաուս»-ի նոր սերիաներին: Անդրադառնալով նախորդ եթերաշրջանի արձագանքներին եւ սպասվող նորություններին՝ պրոդյուսերն ասել է.«Նախագծում փոխված էր գրեթե ամեն ինչ, եւ հեռուստադիտողներն ուշ սկսեցին հարմարվել: Եթերաշրջանի կեսից, սակայն, ամեն ինչ ընկավ իր տեղը: Արձագանքները դրական էին: Նոր եթերաշրջանի սցենարական աշխատանքները սկսել ենք շատ վաղուց: Կլինի նոր դերասան, գուցե դերասաններ, բայց թե ով կամ ովքեր, այս պահին ասել չեմ կարող: Լիզայի կերպարը հաստատ կբացակայի, իսկ Կամոյի կերպարն ավելի ակտիվ կլինի, որովհետեւ այն սիրվեց հեռուստադիտողի կողմից»:

Ֆուլհաուսցիները


Մենչն ասել է, որ դեռ պարզ չէ իր մասնակցությունը.«Այս պահին աշխատում ենք սցենարական այդ հատվածի վրա: «Ֆուլ Հաուս»-ի նոր եթերաշրջանը կմեկնարկի փետրվարի կեսին»:

Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ


Ի դեպ, նա դեռեւս Լոս Անջելեսում է եւ Երեւան կվերադառնա համերգներից հետո: Մեզ հետ զրույցում անդրադառնալով այնտեղի իր առօրյային՝ Մենչն ասել է, որ գործուղմամբ էր մեկնել Միացյալ Նահանգներ, հետեւաբար, օրերն անցնում են աշխատանքային, գործնական հունով: Դե, իսկ 2019 թվականն ընտանիքի հետ դիմավորել է այնտեղ՝ ընկերոջ տանը:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի եւ «Ֆուլ Հաուս»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport