×


Վրույր Թադեւոսյանը եւ Լյուսի Հայրապետյանը

«Ամեն օր արթնանում եմ՝ ինքս ինձ հուսադրելով, որ…». Վրույր Թադեւոսյան

Հաղորդավարներ Վրույր Թադեւոսյանն ու Լյուսի Հայրապետյանը նոր ֆոտոշարք ունեն, որն էլ տրամադրել են BRAVO.am-ին, նաեւ պատմել՝ նկարահանման համար ինչու են ընտրել Վրաստանը, առավոտյան իրենց ծրագրի փակվելուց հետո ինչով են այժմ զբաղված եւ հնարավոր է՝ առաջիկայում կրկին միասին եթերում լինեն:

Լյուսի Հայրապետյանը եւ Վրույր Թադեւոսյանը


«Ֆոտոշարքն իրականացրել ենք վրացական ցուրտ փողոցներում: Բավական բարդ պայմաններում փորձեցինք մեր գաղափարներն իրականացնել՝ այս պարագայում հարմարվելով միջավայրին: Հետաքրքիր է՝ ես ու Լյուսին, որ այդքան սիրում ենք ֆոտոխցիկը, երբեք նմանատիպ ֆոտոշարքի չէինք մասնակցել. այս անգամ մեզ անծանոթ կերպարներում փորձեցինք ներկայանալ: Անքուն գիշերներից հետո վերջապես կարողացանք ստանալ մեր ուզածը՝ տարբերվող, բովանդակալից ու կարեւորը՝ նոր: Ինչո՞ւ Վրաստանում, որովհետեւ մեզ ամենամոտ օտար մշակույթն էր: Թվում է՝ մեզ հարազատ է, բայց այնուամենայնիվ, խորքում օտար է: Փորձել ենք օտարությունը, թվացյալ ջերմությունն ու քաղաքային կոլորիտը համադրել մեր կերպարների հետ, իսկ դրանց ստեղծմանն օգնեց ոճաբան Սեդա Մանուկյանը, ում հագուստներն ընդհանրացրին տրամադրությունը»,-պատմել է Վրույրը:

Լյուսի Հայրապետյանը


«Երկիր Մեդիա»-ի «Բարեւ, երկիր» ծրագրի փակվելուց հետո Վրույրը Հանրային ռադիոյում շարունակում է պրոդյուսերական աշխատանքը, իսկ Լյուսին զբաղված է իր մոդելային կարիերայով, ռադիոհաղորդումներով, խոսքի վարպետության դասերի է հաճախում՝ ավելի կատարելագործելու իր հմտությունները:

Վրույր Թադեւոսյանը


«Հաղորդման փակվելուց հետո իմ առավոտները փոխել են իրենց հունը: Ավելի շատ ժամանակ անցկացնում եմ ընտանիքիս հետ, բայց դեռ չեմ համակերպվում առանց հեռուստաեթերի առօրյային: Ամեն օր արթնանում եմ՝ ինքս ինձ հուսադրելով, որ շուտ կվերադառնամ հաղորդավարական աշխատանքիս: Տարբեր միջոցառումներ վարելու հրավերներ շատ կան, բայց ուրիշ ոչ մի աշխատանք չի կարող լրացնել այդ բացը»,-նշել է հաղորդավարը եւ ավելացրել, որ Վրույր-Լյուսի հաղորդավարական զույգին կարելի է տեսնել տարբեր միջոցառումներ ու համերգային ծրագրեր վարելիս, սակայն հեռուստահաղորդման առաջարկ դեռ չունեն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վրույր Թադեւոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport