×


«Կինս բարձր ձայնով լացում էր, ես մի պահ քարացել էի». Դավիթն ու Մանուն զույգ աղջիկներ կունենան

Դավիթ Գրիգորյանն ու Մանու Ալավերդյանը շուտով ծնողներ կդառնան: Մանուն դերասան-հաղորդավարին զույգ աղջիկներ կպարգեւի: Ապագա հայրիկը BRAVO.am-ին ասել է, որ կնոջ հղիության մասին ամիսներ առաջ է իմացել ու էլ ավելի երջանկացել:

«Ինձ համար լուրը շատ անսպասելի, բայց միեւնույն ժամանակ շատ երջանկացնող էր: Աշխատանքային մի սովորական օր, երբ գլուխս գործերով էր ծանրաբեռնված, զանգահարեց Մանուն ու հայտնեց շոկային նորությունը: Երջանկությունից մի պահ քարացել էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում, դեռեւս երբեք նման զգացողություն չէի ունեցել, ամեն բան մտքումս իրար էր խառնվել: Մեր զգացողություններն էլ ավելի խառնվեցին իրար, երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իմացանք, որ պտուղը ոչ թե մեկն է, այլ՝ երկուսը: Մանուն ուրախությունից բարձր ձայնով լացում էր, ես զարմացած մի կետի էի սեւեռվել ու չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջս»,- պատմել է դերասանը:

Դավիթ Գրիգորյանն ու Մանու Ալավերդյանը


Ամուսինները երեխաների անվան ընտրության հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Փառք Աստծո, դեմոկրատ ընտանիքում ենք ապրում, մեր ծնողները մեզ ոչինչ չեն պարտադրում ու ըմբռնումով են մոտենում մեր այն դիտարկմանը, որ ամեն նոր ծնվող մարդ պետք է նոր անուն ունենա. մեր տանը չկա տատիկ-պապիկի անունները դնելու խնդիրը: Անունների մի քանի տարբերակ ենք մտածել, բայց դեռ վերջնական որոշում չենք կայացրել, բավական բարդ հարց է»,- նշել է նա:

Փոքրիկների համար անհրաժեշտ իրերի գնումներով նրանք դեռ չեն հասցրել զբաղվել.«Երկուսս էլ աշխատում ենք, եւ երբ կնոջս արձակուրդը սկսվի, անմիջապես գործի կանցնենք ու ամեն բան կգնենք»:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն, ծննդաբերություն է ցանկանում Մանուին եւ, իհարկե, առողջ բալիկներ:):

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին