×


«Հյուգո» բար եւ ռեստորանը ժամանցի նոր մշակույթ կձեւավորի Երեւանում

Պուշկինի 3/1 հասցեում կա մի դուռ, որից այն կողմ այլընտրանքային իրականություն է։

«Հյուգո» բար եւ ռեստորանը


«Hugo»` այսպես է կոչվում սթիմփանք ոճի նորաբաց բար եւ ռեստորանը, որն իր այցելուներին տեղափոխելու է 19-րդ դարի կեսերին կանգ առած վինտաժային ապագա։ Փետրվարի 16-ին «Հյուգո»-ն պաշտոնապես իր հյուրընկալ դռներն է բացել գիտաֆանտաստիկայի, նորաոճ երաժշտության, հեղինակային կոկտեյլների եւ ոչ ավանդական ուտեստների սիրահարների առջեւ։

«Հյուգո» բար եւ ռեստորանը


BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել «Հյուգո բար եւ ռեստորանի» բացմանը, լուսանկարել երեկոյի ընթացքը, հանդիպել Հյուգո անունով ռոբոտին, որն իր հեծանվի միջոցով «ապահովում» է բար եւ ռեստորանի էլեկտրականությունը, զրուցել հայտնի ռեստորատոր, ռեստորանի տնօրեն Էդգար Մելքոնյանի, ինչպես նաեւ արտ տնօրեն Արուսիկ Մկրտչյանի՝ դիջեյ Վակցինայի հետ։

«Հյուգո» բար եւ ռեստորանը


25 տարվա միջազգային փորձ ունեցող ռեստորատոր Էդգար Մելքոնյանը, որ բարեր, սրճարաններ, ռեստորաններ եւ նման այլ նախագծեր է հեղինակել ինչպես Երեւանում, այնպես էլ Լոս Անջելեսում, Ցյուրիխում, Մոսկվայում, Անապայում, Սոչիում, մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ ռեստորան ղեկավարելը փիլիսոփայություն է, ինքն էլ փիլիսոփայորեն է մոտեցել «Հյուգո»-ի ողջ գաղափարին։

«Հյուգո» բար եւ ռեստորանի տնօրեն Էդգար Մելքոնյանը


«Երկաթն այստեղ շնչում է, անօրգանականը՝ զգում, դառնում, կայանում: Իսկ պատի հսկա ժամացույցը, որ թեեւ ժամ ցույց չի տալիս, սակայն անվերջ պտտվում է, հիշեցնում է, որ ժամանակն արագ է ընթանում. հարկավոր է լինել զգոն, երբեք չմոռանալ՝ որտեղ ես, ում հետ եւ ինչու»,- նշել է Էդգարը։

«Հյուգո» բար եւ ռեստորանի արտ տնօրեն Արուսիկ Մկրտչյանի՝ դիջեյ Վակցինայի հետ


Արուսիկ Մկրտչյանի խոսքով՝ «Հյուգո»-ում շեշտադրվելու է հատկապես որակյալ երաժշտությունը. «Ռեստորանում տարբեր դիջեյներ են հանդես գալու, որոնք ոչ միայն փորձելու են հաճախորդի ցանկությունները բավարարել, այլեւ երաժշտական ճաշակ թելադրել»։ Արուսիկի փոխանցմամբ՝ ամեն օր «Հյուգո»-ում ելույթ են ունենալու դիջեյներ, բենդեր, հաճախ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվելու՝ գիտության, գրականության եւ նորարար այլ ոլորտների հետ կապված, իսկ հատուկ միջոցառումներին նվագելու է հենց ինքը՝ դիջեյ Վակցինան։

Պուշկինի 3/1 հասցեում բացվել է «Հյուգո» բար եւ ռեստորանը


Տեղեկացնենք, որ «Հյուգո»-ի առաջին հարկում բարն ու ռեստորանն են, երկրորդում՝ սրճարանը, որը մոտ մեկ ամսից վերջնական պատրաստ կլինի իր հյուրերին դիմավորելու:

«Հյուգո բար եւ ռեստորանի» բացմանը


«Հյուգո բար եւ ռեստորանը» գործելու է շաբաթվա բոլոր օրերին: Սրճարանը բաց է լինելու առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ երեկոյան ժամը 23:00-ն, իսկ ռեստորանն ու բարը՝ երեկոյան 18:00-ից մինչեւ գիշերվա ժամը 2-ը: Մյուս բոլոր մանրամասներին եւ սպասվող միջոցառումների կարող եք ծանոթանալ ռեստորանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport