×


«Որդուս խոստացա, որ ծնունդս չեմ նշի, ու այդպես էլ արեցի». Մայա Պողոսյան

Այն մասին, որ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Սոֆյա Պողոսյանն այս սեպտեմբերին ամուսնությունից հետո մեղրամիսը Բալիում են անցկացրել, BRAVO.am-ը պատմել է: Այդ օրերին ինդոնեզական նույն կղզում են հանգստացել նաեւ Սոֆյայի քույրը՝ Մայա Պողոսյանն՝ ամուսնու՝ Ավետիս Խախամյանի հետ:

«Նախորդ տարի այնտեղ անցկացրած հանգստից հետո սիրահարվել էի այդ կղզուն, եկածս օրվանից ուսումնասիրում էի նրանց մշակույթը, կրոնը, հայտնի տեղանքներն ու այն ամենը, ինչ կապված է այնտեղի հետ: Այս տարի ծննդյանս տոնից առաջ Ավետիսն ինձ անակնկալի բերեց՝ ասելով, որ մեկնում ենք Բալի»,- ասել է Մայան:

Մայա Պողոսյանը


Օվկիանոսի սիրահար ամուսիններն արկածներով լի օրեր են անցկացրել.«Երկուսս էլ ուրախ հանգստի սիրահար ենք, որքան էլ հանգստավայրը պասիվ լինի, մենք չենք սիրում միայն լողալն, ուտելն ու քնելը. փորձել ենք լավ ուսումնասիրել շրջակա միջավայրը, գեղեցիկ վայրեր բացահայտել, տեղացիների հետ շփվել, հնարավորինս լավ ծանոթանալ տեղանքի առանձնահատկություններին: Լուսանկարելն ամուսնուս հոբբին է, նա նախապես տեխնիկա էր վարձել ու այնտեղի բոլոր տեսարժան վայրերը նկարել է: Ես էլ, ի շնորհիվ նրա, գեղեցիկ մի շարք նկարներ ունեմ»:

Մայան նշել է, թե դրախտից են վերադարձել.«Անկրկնելի է այնտեղ ամեն բան՝ բնությունը, տեսարանները: Մի շարք տուրերից ենք օգտվել ու անզուգական տեղանքներ բացահայտել: Մի խոսքով, առաջիկայում կրկին ցանկություն ունեք Բալի մեկնել, բայց արդեն կցանկանամ ոչ թե հյուրանոցում մնալ, այլ փոքրիկ խրճիթում, որպեսզի կապը տեղացիների հետ սերտ լինի ու կարողանամ ամբողջությամբ ուսումնասիրել նրանց նիստ ու կացը, սովորույթներն ու ավանդույթները»:

Մայա Պողոսյանը


Նա հիշել է նաեւ իր տպավորիչ հանգիստը.«Շատ գեղեցիկ, մեծ ու շքեղ քաղաքներում ենք եղել, բայց մեզ համար ամենաանմոռանալի հանգիստը տարիներ առաջ Ուռեկի քաղաքում է անցել: Դեռ «Էլ Հոլդինգ»-ում որպես հատուկ երեկույթների կազմակերպիչ էի աշխատում, երբ մեր թիմով գնացինք Ուռեկի, որտեղ մեծ միջոցառում էր անցկացվելու ու հայտնի հյուրեր էին լինելու Հայստանից եւ արտերկրից: Այնտեղ էլ Ավետիսն ինձ սիրո խոստովանություն արեց, չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ խնդրեցի նրան ապացուցել, նա էլ, չհասկանալով՝ կատակ եմ անում, առանց շորերը հանելու բոլորի աչքի առաջ մտավ ծովը:): Չեք պատկերացնի՝ ինչ զավեշտալի տեսարան էր: Ուռեկիից էլ մենք որպես ընկեր-ընկերուհի վերադարձանք»:

Մայան առանձնացրել է նաեւ Իտալիա այցը, որը նրանց համատեղ առաջին շրջագայությունն է եղել:

Մայա Պողոսյանը


Զույգի որդին՝ Ալեքսանդրը, հուզել է մայրիկին.«Ամեն անգամ, երբ առանց երեխայի ենք մեկնում հանգստի, մի տեսակ խղճի խայթ եմ զգում: Այս անգամ տղաս ինձ նվիրեց տոմսերն ու տխուր աչուկներով հիշեցրեց, որ ծննդյանս օրը կողքիս չի լինելու: Այնքան էի հուզվել, որ մի պահ նույնիսկ հրաժարվում էի ինչ-որ տեղ գնալ: Բայց նա հանգստացրեց ինձ՝ ասելով, որ ուզում է մենք երկուսով գնանք, որ միշտ իրար սիրենք: Ես էլ իմ հերթին խոստացա, որ ծնունդս չեմ նշելու, ու այդպես էլ արեցի. այնտեղ հատուկ ոչ մի պատրաստություն չենք արել ու չենք նշել»,- եզրափակել է Մայան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մայա Պողոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին