×


Լիլիթը՝ սիրելիի հետ

«Պատվից առավել»-ում Եվայի դերակատարն՝ իր կերպարի, խաղընկերների եւ սիրելիի մասին

«Պատվից առավել» սերիալում Եվայի դերը դեբյուտային է երիտասարդ դերասանուհի Լիլիթ Սարգսյանի համար: Թե ինչպես է ընտրել այս ոլորտը, ինչ հարաբերություններ ունի խաղընկերների հետ, ով է սիրելին, նա պատմել է BRAVO.am-ին:

«Սովորում եմ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսում, ուսումնասիրում եմ դերասանի մասնագիտությունը: Սուտ կլինի, եթե ասեմ, որ մանկուց երազել եմ դերասանուհի դառնալ: Ցանկություն եղել է, ինչ խոսք, բայց մասնագիտական ուղղվածությունս լրիվ այլ էր սկզբում. ուզում էի թուրքագետ դառնալ ու աշխատանքներ էի տանում այդ ուղղությամբ, բայց... Մի քանի ամսից ընդունելության քննություն պիտի հանձնեի, միանգամից որոշումս փոխվեց, եւ գործերս տարա Թատերական ինստիտուտ»,-նշել է Լիլիթը:

«Պատվից առավել» սերիալի նկարահանումներին


Դերասանուհու կարծիքով՝ մասնագիտական կրթությունը բոլոր ոլորտներում կարեւոր է.«Բայց այ, դերասանի համար միայն մասնագիտական կրթությունը քիչ է, այս մասնագիտությունը պահանջում է բնատուր շնորհ եւ այն զարգացնելու ցանկություն, աշխատասիրություն: Չգիտեմ՝ ինչքանով ես դրանք ունեմ:)»:

Լիլիթը խոստովանել է, որ դասերը եւ նկարահանումները լիարժեքորեն չի ստացվում համատեղել.«Երբեմն դասերից բացակայում եմ, բայց դրանք հետո շատ արագ լրացնում եմ: Ճիշտն ասած՝ սկզբում ինձ համար բավական դժվար էր, առաջին անգամ էի նկարահանվում սերիալում, բայց պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ շատ շուտ հաղթահարեցի դժվարությունները: Հիմնական խաղընկերս Գեւորգ Գրիգորյանն է, ով հանդես է գալիս Մուրադի կերպարում, նրա հետ շատ լավ, ընկերական հարաբերությունների մեջ ենք, բոլորին շատ-շատ սիրում եմ, անդադար սովորում եմ նրանցից»:

«Պատվից առավել» սերիալի նկարահանումներին


Նա նշել է, որ շատ է սիրում Եվայի կերպարը, որն էլ կերտում է.«Չեմ ասում՝ կերպարը եւ նրա արարքներն ինձ հոգեհարազատ են, բայց իրոք հոգով խաղում եմ, երեւի դրա համար էլ արժանացել եմ հեռուստադիտողի սուր քննադատությանը: Իրականում Եվան ինձ հետ ոչ մի ընդհանուր գիծ չունի, կարծում եմ՝ հենց դրա համար էլ հետաքրքիր է ստեղծել կերպար, որը ոչ մի բանով քեզ նման չէ»:

Լիլիթից հետաքրքրվել ենք՝ ճիշտ է, որ սիրելի ունի եւ նա եւս իր խաղընկերներից է. «Սիրելի ունեմ, նա էլ է իմ խաղընկերը, բայց չեմ ուզում խոսել անձնականիս մասին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին