×


«Քրիստինեն մեր թալիսմանն է». Լուսանկարներ՝ «Պատվից առավել» սերիալի սաունդթրեքի հոլովակի նկարահանումներից

«Պատվից առավել» նոր սերիալի սաունդթրեքը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատարում է Քրիստինե Պեպելյանը: Երեկ նկարահանվել է երգի տեսահոլովակը, որի բեքսթեյջ լուսանկարները նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը տրամադրել է BRAVO.am-ին եւ մանրամասներ փոխանցել:

Քրիստինե Պեպելյանը եւ Ելենա Արշակյանը


«Ես եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանը միշտ կատակով ասում ենք, որ Քրիստինե Պեպելյանը դարձել է մեր թալիսմանը, որովհետեւ նրա հետ շատ նախագծերում ենք աշխատել»,-նշել է Ելենան:

Քրիստինե Պեպելյանը՝ «Պատվից առավել» սերիալի սաունդթրեքի հոլովակի նկարահանումներին


Պրոդյուսերի խոսքով՝ այս երգը հատուկ նախագծի համար չի գրվել. «Պարզապես Քրիստինեի կատարմամբ լսել եմ այն, շատ եմ հավանել եւ խնդրել նվիրել մեզ, մեր նախագծին: Եվս մեկ անգամ ցանկություն հայտնեցի համագործակցել, եւ նա սիրով համաձայնեց»,-նշել է Ելենան եւ ավելացրել. «Շատ եմ սիրում այս երգը, այն հոգուդ մեջ է մտնում, շատ սիրուն բառեր ունի, Քրիստինեն այնքան ազնվությամբ եւ մաքուր է կատարում, որ կարծում եմ՝ նրա հիթերից մեկը կդառնա»:

Քրիստինե Պեպելյանը՝ «Պատվից առավել» սերիալի սաունդթրեքի հոլովակի նկարահանումներին


«Մոռացիր» մեղեդային երգի երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը, խոսքերը՝ Նարեկ Ստամբուլցյանը:

Հոլովակը պատրաստ կլինի շուրջ տասն օրից.«Նկարահանման համար ընտրել էինք Կոմպոզիտորների տունը, որտեղ ավելորդ որեւէ ռեկվիզիտ չկար, Քրիստինեն էր եւ ռոյալը: Բայց տեսահոլովակում լինելու են նաեւ հեռուստանովելից հատվածներ, բացի դա, գլխավոր հերոսները՝ Նաստասյա Գոլովկոն եւ Գեւորգ Գրիգորյանը, եւս մասնակցել են նկարահանմանը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport