×


«Ֆիքսվում են միայն սեքսուալության վրա». Էլեն Ասատրյանի ծովափնյա հանգստի լուսանկարները

Էլեն Ասատրյանն իր ամառային հանգիստն է վայելում Շարմ էլ Շեյխում: Նա BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդության լուսանկարները եւ մանրամասներ փոխանցել:

Էլեն Ասատրյանը


«Արդեն երրորդ անգամ եմ Եգիպտոսում: Կրկին մեկնել եմ մտերիմ ընկերուհիներիս հետ: Փորձում եմ այնպես կազմակերպել, որ վայելեմ ե՛ւ պասիվ, խաղաղ հանգիստ, ե՛ւ ակտիվ: Արդեն հասցրել եմ լինել անապատում, շրջել եմ նավով, ու դեռ էլի պլաններ կան»,-նշել է դերասանուհին եւ հավելել, որ սիրում է արաբական մշակույթը եւ այն երաժշտությունը, որը հնչում է այնտեղի ակումբներում:

Էլեն Ասատրյանը


Էլենը նշել է, որ հանգստից արեւայրուքով վերադառնալը միակ բանն է, որ իրեն մխիթարում է հետարձակուրդային շրջանում.«Շատ եմ սիրում իմ թուխ մաշկը, շատ շուտ եմ արեւայրուք ընդունում, երբեք խնդիրներ չեմ ունենում, չեմ վառվում»:

Էլեն Ասատրյանը


Նա անդրադարձել է նաեւ իր անձի շուրջ վերջերս համացանցում ծավալված խոսակցություններին.«Այս ընթացքում հրապարակում եղավ, որին հումորով եմ վերաբերվել: Ցավում եմ, որ ֆիքսվում են միայն սեքսուալության եւ արտաքինի վրա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին