×


«Alaska by Hans&Franz». Մսի եւ ծովամթերքի թագավորություն Երեւանում

Նոր ու էկզոտիկ ուտեստներ, ֆիրմային կոկտեյլներ եւ անուշահամ գինիներ՝ Երեւանի կենտրոնում՝ Արամի 64 հասցեում, իր դռներն է բացել «Alaska by Hans&Franz» ռեստորանը, որը մսի եւ ծովամթերքի բոլոր սիրահարներին հրավիրում է ծանոթանալու Ալյասկայի հարուստ խոհանոցին: Մինչ պաշտոնական բացումը ռեստորանը գործել է մոտ մեկ ամիս եւ հասցրել է սիրվել նույնքան, որքան իր «մեծ եղբայրը»` Սարյան փողոցում գտնվող «Hans&Franz» ռեստորանը: Ժամանցի նոր վայրի բացման միջոցառմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, ծանոթացել նոր եւ յուրահատուկ բաղադրատոմսերին, փակ եւ բացօթյա սրահների առանձնահատկություններին, ինչպես նաեւ բրենդի պատմությանը:

Նշենք, որ ռեստորանի անվան հիմքում հետաքրքիր լեգենդ է, ըստ որի՝ երկու ընկեր՝ մսագործ Հանսը եւ սոուսների մասնագետ Ֆրանցը, հեռավոր ճանապարհորդությունից վերադառնալով, որոշում են Երեւանում հիմնել իրենց երկրորդ ռեստորանը: Ալյասկայի բնությամբ եւ համերով ոգեշնչված՝ նրանք այստեղ ներկայացնում են բոլոր այն նոր բաղադրատոմսերը, որոնք գտել են բնիկ ժողովուրդների խոհանոցին ծանոթանալիս։ Ի դեպ, «Alaska by Hans&Franz» ռեստորանը «MBG Hospitality» ընկերության արդեն 8-րդ նախագիծն է եւ թվով 7-րդ ռեստորանը:

«Alaska by Hans&Franz» ռեստորանը Երեւանում


Ընկերության ավագ բրենդ մենեջեր Արամ Զատիկյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ ռեստորանը ներկայացնում է խոհանոցի «surf & turf» ուղղությունը, այսինքն` միսը եւ ծովամթերքը միասին: Դրա ապացույցը եւ իրենց հիմնական արտադրանքը ֆիրմային «Ալյասկա» բուրգերն է, որի մեջ կա տավարի միս` համեմված կծու համեմունքներով, եւ գրիլ արված ծովախեցգետին:

«Ռեստորանի առանձնահատկություններից է նաեւ այն, որ այստեղ ներկայացված է սթեյքերի շատ մեծ տեսականի, որոնք մեծ են նաեւ չափսերով: Լրատվականներից մեկը մեզ անվանել էր մսի եւ ծովամթերքի թագավորություն, որին մենք արժանիորեն համապատասխանում ենք եւ փորձում ենք նույն ոգով առաջ շարժվել»,- ասաց Արամը:

«Alaska by Hans&Franz» ռեստորանի բացմանը


Ի դեպ, «Alaska by Hans&Franz»-ում կգտնեք նաեւ տեղական ու արտասահմանյան գինիների եւ ֆիրմային կոկտեյլների լայն տեսականի: Ռեստորանի պրոֆեսիոնալ բարմենները ձեզ կարող են առաջարկել երեք տեսակի կոկտեյլներ, որոնք հնարավոր է խմել ուտելուց առաջ, ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո: Յուրաքանչյուր հաճախորդ այստեղ կգտնի իր ճաշակին եւ քիմքին համապատասխան ուտեստներ ու խմիչքներ:

«Alaska by Hans&Franz» ռեստորանի բացմանը


Ինչ վերաբերում է բացօթյա սրահին, ապա այն գործելու է սեզոնային: Առաջիկայում սրահը տաքացվելու է հատուկ եղանակով, եւ նախատեսվում է, որ բաց կլինի մինչեւ նոյեմբերի վերջ: Ցերեկային ժամերին այն շատ հարմար է բիզնես հանդիպումներ իրականացնելու համար։ Ի դեպ, պաշտոնական բացման օրն այստեղ ելույթ էին ունենում Էկվադորից ժամանած երաժիշտներ, որոնք ներկայացնում են բնիկ ամերիկացիների ավանդույթները:

«Alaska by Hans&Franz» ռեստորանի բացմանը


Եթե ցանկանում եք համեղ սնվել եւ հաճելի ժամանակ անցկացնել սիրելիի, ընկերների, գործըներների կամ ընտանիքի անդամների հետ, ապա «Alaska by Hans&Franz»-ը միանշանակ լավագույն տարբերակներից է այդ հարցում: Այստեղ կարելի է այցելել նույնիսկ միայնակ. տրամադրող միջավայրը, բարձրակարգ սպասարկումը, յուրատեսակ խոհանոցը եւ ընկերական մթնոլորտը ձեզ թույլ չեն տա ձանձրանալ:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին