×


«Ford EcoSport»-ի երջանիկ շահողն ու «iPhone»-ների սպասվող խաղարկությունը Երեւան Մոլում

«Երեւան Մոլն» իր հաճախորդների համար ուրախանալու եւ հաճելի ժամանակ անցկացնելու հերթական առիթն էր ստեղծել նոյեմբերի 10-ին: Բազմաթիվ այցելուներ իրենց ընկերների ու մտերիմների հետ հավաքվել էին կենտրոնական ատրիումում՝ մասնակցելու «Ford EcoSport» ավտոմեքենայի խաղարկությանը: Շատերին էլ այստեղ էր բերել լավ երաժշտություն լսելու ցանկությունը, քանի որ երեկոյի հատուկ հյուրը Սրբուհի Սարգսյանն էր իր բենդով: BRAVO.am-ը նույնպես հետեւել է խաղարկության ընթացքին, զրուցել երջանիկ շահողի հետ եւ տեղեկացել առաջիկա նորությունների մասին:

Նշենք, որ ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր էր սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը ներառյալ գնումներ կատարել «Երեւան Մոլ»-ի խանութներից (այդ թվում՝ ծառայություններից օգտվելու եւ Երեւան Մոլի նվեր քարտ գնելու միջոցով): Գնումների ընդհանուր հանրագումարը պետք է կազմեր 30.000 դրամ, ինչը գնորդին իրավունք էր տալիս ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Ի դեպ, յուրաքանչյուր մասնակից կարող էր ստանալ անսահմանափակ թվով խաղարկության կտրոններ, ինչը մեծացնում է շահելու հնարավորությունը:

Սրբուհի Սարգսյանն իր բենդի հետ ելույթ է ունեցել Երեւան Մոլում


Սրբուկի ավելի քան մեկ ժամ տեւած համերգից հետո սկսվեց նվերների խաղարկությունը: Նշենք, որ ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցում էր ավելի քան 2000 հաճախորդ, եւ որպեսզի նրանցից շատերը ձեռնունայն չվերադառնային տուն, երեկոյի սկզբում խաղարկվեցին «Երեւան Մոլ»-ի խանութների կողմից տրամադրված բազմաթիվ նվերները: Պարզվեց` մարդիկ կային, ովքեր նույնիսկ 40 եւ ավելի խաղարկության կտրոններ ունեին, ինչի շնորհիվ կարողացան մի քանի նվերով հեռանալ:

«Ford EcoSport» ավտոմեքենայի խաղարկությանը Երեւան Մոլում


Ի վերջո հերթը հասավ «Ford EcoSport» ավտոմեքենայի խաղարկությանը, եւ բախտը ժպտաց կին հաճախորդին` Լիանա Կիրակոսյանին: Պարզվեց` Լիանան օրվա սկզբում ծրագրել էր ընկերների հետ համերգի գնալ` մտածելով, թե միեւնույն է՝ չի շահի: Բայց ընկերուհին շատ էր համոզել, եւ միասին եկել էին ավտոմեքենայի խաղարկությանը.«Խաղարկության յոթ կտրոն ունեի, տարբեր խանութներից էի օգտվել, բայց չգիտեմ, թե կոնկրետ որ խանութ-սրահի կտրոնի շնորհիվ շահեցի: Ճիշտն ասած՝ ցնցված եմ, չէի սպասում, բայց փաստորեն բախտը ժպտաց ինձ այսօր: Իհարկե, ավտոմեքենա վարել գիտեմ եւ մեքենա էլ ունեմ: Երեւի այսուհետ երկուսն էլ կվարեմ, հատկապես որ սա իմ մեքենայից ավելի լավն է, շատ գեղեցիկ է»,- խոստովանեց Լիանան:

«Ford EcoSport» ավտոմեքենայի խաղարկությանը Երեւան Մոլում


Եթե ցանկանում եք, որ հաջորդ անգամ ինքներդ դառնաք նման խաղարկությունների հաջողակներից մեկը, ապա տեղեկացնենք, որ ընդամենը մի քանի օրից շահելու նոր առիթ է լինելու: Նոյեմբերի 16-ին «Երեւան Մոլ»-ում խաղարկվելու է 4 «iPhone 8 Plus» սմարթֆոն, որոնցից մեկը կարող եք շահել հենց դուք: Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է նոյեմբերի 1-16-ը կամ նոյեմբերի 17-30-ը գնումներ կատարել «Երեւան Մոլ»-ի նորաբաց Yerevan Gallery-ի տարածքում գործող խանութներից՝ միանվագ 10 000 դրամի չափով: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ: «iPhone»-ների երկրորդ խաղարկությունը կկայանա նոյեմբերի 30-ին: Մյուս բոլոր անակնկալներին եւ նորություններին ծանոթանալու համար հետեւեք «Երեւան Մոլ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին