Դերասան Աշոտ Հակոբյանի եւ լրագրող Արեւիկ Իսաջանյանի դուստրը 5 տարեկան է: Ծնողները Էմիլիի համար մանկական գունեղ խնջույք են կազմակերպել, որի հետաքրքիր դրվագները լուսանկարել է BRAVO.am-ը:
Արեւիկ Իսաջանյանը՝ դստեր հետ
«Ցավոք, ես չկարողացա ներկա լինել, այդ օրը հանդիսավար էի, բայց երեկոյի ընթացքում պարբերաբար զանգահարում էի, որ տեղեկացված լինեմ՝ ինչպիսին է Էմիլիի եւ ընկերների տրամադրությունը: Հյուրերի թվում դստերս հասակակից ընկերներն էին՝ իրենց մայրիկների հետ, ինչպես նաեւ մեր ընտանիքի մտերիմ բարեկամները»,- ասել է Պարոնյանի անվան թատրոնի դերասանը:
Խնջույքի նախապատրաստական աշխատանքներով Աշոտի կինն է զբաղվել.«Ես տեղեկացված եմ եղել ամբողջ ընթացքից եւ հնարավորինս փորձել եմ օգտակար լինել, որ մեր հրաշքի ծնունդն անցնի շատ գունավոր եւ հետաքրքիր: Էմիլին հրաշալի տիրապետում է համոզելու արվեստին, իսկ պահանջկոտությունը գալիս է առաջին պլան, երբ ինչ-որ բան չենք ուզում անել իր ցանկությամբ:)»,- պատմել է նա:
Էմիլիի 5-ամյակին
Ծնողներն ու ներկաներն ամեն ինչ արել են փոքրիկի օրը տոնի վերածելու համար. «Նվերներին առհասարակ կարեւորություն չենք տալիս: Մենք ամեն ինչ արել ենք, որ աղջիկս իրեն գնահատված զգա»:
Էմիլիի 5-ամյակին
Ընտանիքն Էմիլիի ծննդյան տոնի առթիվ նաեւ գեղեցիկ ֆոտոշարք է իրականացրել. «Կազմակերպչական աշխատանքներով կրկին կինս է զբաղվել: Երբ իմացա, որ մեզ մեր ընկերները՝ «Կետիկյան» ստուդիան, կանչել է լուսանկարահանման, ուրախացա, գնահատելով իրենց պրոֆեսիոնալիզմը՝ արդեն պատկերացնում էի՝ ինչ գեղեցիկ նկարներ կլինեն»,- եզրափակել է դերասանը:
BRAVO.am-ն անհոգ մանկություն է ցանկանում Էմիլիին եւ աշխարհի բոլոր բալիկներին:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ «Կետիկյան» ստուդիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: