×


«Այդ ամենը սուտ է». Անի Երանյանը` նոր «Ֆուլ հաուս»-ում չլինելու պատճառի մասին

Արդեն հայտնի է, որ Անի Երանյանն ընդգրկված չէ «Ֆուլ հաուս 2» հումորային նախագծի դերասանական կազմում: Իսկ թե ինչն է պատճառ հանդիսացել համագործակցությունը դադարեցնելու համար, BRAVO.am-ը պարզել է հենց դերասանուհուց:

«Խոսակցություններ են տարածվել՝ իբր կռվել ենք, հարաբերություններ են փչացել, բայց այդ ամենը սուտ է»,-ասել է Անին եւ հավելել.««Ֆուլ հաուս»-ի անձնակազմն իմ կյանքի մի մասնիկն է. նրանց հետ 4 տարի բացի աշխատելուց, ապրել եմ»:

Դերասանուհին ընդգծել է, որ չնկարահանվելով նախագծում` իր վերաբերմունքը չի փոխում խաղընկերների հանդեպ.«Ի վերջո, ոչինչ հավերժ չէ: Ես հրաժարվել եմ աշխատանքային ընթացքից, ոչ թե մարդկային հարաբերություններից: Իսկ պատճառն այն է, որ տեղափոխվել եմ Մոսկվա, եւ վերջին տարում արդեն դժվար էր. անընդհատ գնալ-գալը խանգարում էր ե՛ւ իմ մոսկովյան աշխատանքին, ե՛ւ սիթքոմի նկարահանումներին: Այդ իսկ պատճառով որոշեցի, որ այսպես ավելի ճիշտ կլինի, եւ բացակայությունս չի խանգարի իմ տաղանդավոր գործընկերներին շարունակել բոլորի կողմից սիրված հետաքրքիր նախագիծը»:

Անին նշել է նաեւ, որ բոլորի պես անհամբեր սպասելու է սիթքոմի նոր սերիաներին. «Միայն հաջողություն եմ մաղթում եւ վստահ եմ՝ լինելու է էլ ավելի լավը: Շնորհակալ եմ բոլորին անմոռանալի չորս տարիների, հետաքրքիր կյանքի փուլի եւ աշխատանքային ընթացքի համար: Կամ, թե չէ, իմ մի մասնիկը թողնում եմ գործընկերներիս եւ նախագծի հետ` համոզված լինելով, որ մեր համագործակցության սկիզբն էր «Ֆուլ հաուսը»»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարը՝ Գոհար Մուրադյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին