×


«Այն մասին, թե ես ինչպես կարող եմ սիրել…». Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանը հայերեն թարգմանությամբ ներկայացրել է Շառլ Ազնավուրի «Quand Tu M'Aimes» երգը: Երգչուհին նշել է, որ շատ մեծ ցանկություն ուներ կատարելու այս ստեղծագործությունը, որը հայերենով կոչվում է «Երբ սիրում ես ինձ»:

«Սեր, կարոտել եմ քեզ… Կարծում եմ՝ այս երգը պետք է նաեւ կնոջ շուրթերից հնչի: Այս խոսքերը, կարծես թե, վկայում են այն մասին, թե ես ինչպես կարող եմ սիրել: Երբ ես եմ սիրում, ես սիրում եմ ամբողջապես…»,-ասել է նա:



Երգչուհին իր կատարումը նվիրել է մեծն մաեստրոյի հիշատակին:

Հ.Գ. Շառլ Ազնավուրի հեղինակային երգը թարգմանել է Պերճ Թուրբանյանը: Դաշնամուրային նվագակցությունը՝ Լիլիթ Նավասարդյանի:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին