×


«Այնքան ոգեւորված էր, որ չէր կարողանում քնել». Նազիկի եւ Արթուրի անակնկալն իրենց որդու 6-ամյակին

Դերասան-ամուսիններ Նազիկ Բաղդասարյանի եւ Արթուր Գեղամյանի որդին երեկ դարձել է 6 տարեկան: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին պատմել է տղայի տոնական օրվա մասին, տրամադրել նաեւ նախապես իրականացված ընտանեկան ֆոտոշարքը:

«Այս տարի որոշեցի իր տարիքին համապատասխան տարեդարձ կազմակերպել մանկական ժամանցի վայրերից մեկում: Ընտրեցի այնպիսի մի վայր, որտեղ Դանիելը լիարժեք կվայելեր իր օրն ընկերների հետ»,-նշել է Նազիկը:

Նազիկ Բաղդասարյանը եւ Արթուր Գեղամյանը՝ Դանիելի հետ


Դերասանուհին միջոցառման համար ընտրել էր «Ծովահեններ» խաղը.«Երեխաները մեծ ոգեւորությամբ անցան խաղի բոլոր փորձությունները՝ գտնելով տորթը: Նաեւ իրենց ձեռքով պիցցա պատրաստեցին»:

Նազիկը նշել է, որ որդին սիրով է պատրաստվել տարեդարձին.«Նա մեծ տղա է, ինքն է ընտրում տորթի թեման, գույները, հերոսներին: Ամեն տարի մեծ ուրախությամբ է պատրաստվում, սիրում է այդ օրը: Ի դեպ, արդեն խոսում է հաջորդ տարվա տարեդարձից:)»:

Նազիկ Բաղդասարյանը՝ որդու հետ


Տորթի մոմերը փչելիս մայրիկը հուշել է տղային չմոռանալ երազանք պահելու մասին. «Ես էլ իմ սկզբունքներին հավատարիմ մնացի եւ երեխայիս համար պահեցի հերթական երազանքը»:

Նազիկը պատմել է նաեւ, որ խնջույքից հետո տուն գալուն պես տղան բացել է բոլոր նվերները.«Այնքան ոգեւորված էր, որ չէր կարողանում քնել: Շատ գոհ էր եւ երջանիկ, ինչն էլ ամենակարեւորն է մեզ համար»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան» ստուդիայի եւ Նազիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին