×


«Այս տարի ամուսինս էլ է մեզ հետ». Մառա Սարուխանյանի դստեր 2-ամյակը Երեւանում

Մառա Սարուխանյանն ընտանիքի հետ Երեւանում է: Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին օրերս ավագ դստեր երկրորդ տարեդարձի առթիվ մանկական գունեղ խնջույք է կազմակերպել, իսկ լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:

«Այնպես է ստացվել, որ մեր փոքրիկների բոլոր առիթներն այստեղ ենք նշում: Ալեքսանդրան շատ է սիրում Մինի Մաուսին, եւ այս անգամ միջոցառման համար ընտրել էինք հայտնի մուլտֆիլմի թեմատիկան»,-մեզ հետ զրույցում ասել է Մառան:

Անահիտ Կիրակոսյանը՝ որդու հետ, Մառա Սարուխանյանը՝ դստեր հետ


Հարազատների, ընկերների եւ ամենամտերիմ մարդկանց շրջապատում մանկական խնջույքը շատ լավ է անցել.«Մեր բոլոր առիթները կիսում ենք նրանց հետ: Այս տարի ամուսինս էլ է մեզ հետ: Ամբողջ ամառ միասին ենք լինելու»:

Մառա Սարուխանյանը՝ դստեր հետ


Մառան նշել է նաեւ, որ հայրենիքում հրաշալի ժամանակ են անցկացնում. «Երեխաների երջանկությանը չափ չկա, ամեն օր մի նոր տեղ են գնում եւ լավ զվարճանում: Մենք երջանիկ ենք, երբ տեսնում ենք մեր երեխաներին այդքան ուրախ: Այս տարի որոշել ենք տարբեր մարզեր եւ քաղաքներ գնալ, փոքրիկներին ցույց տալ մեր հրաշալի բնությունը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մառայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին