×


«Ավենյու դը Ֆլյոռը» ծաղիկ նվիրելու նոր մշակույթ է ձեւավորում Երեւանում

Հոլանդական բույրերի բացառիկ նմուշներ եւ հայկական լեռնաշխարհի նրբերանգ ծաղիկներ, տարբերվող եւ յուրահատուկ կոմպոզիցիաներ՝ քաղաքի ամենագունեղ եւ անուշաբույր վայրում՝ «Ավենյու դը Ֆլյոռ»-ում։ Բույսերի եւ առհասարակ կանաչի նկատմամբ սերը Ավետիսյանների ընտանիքին ուղղորդեց դեպի նոր «պողոտա»՝ «Ավենյու դը Ֆլյոռ», որի համահիմնադիր Ռաֆայել Ավետիսյանը կպատմի ծաղկային ընկերության հիմնադրման, առաքելության, ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացման մասին:

- Արդեն 13 տարի է՝ Հայաստանի ծաղկային բիզնես ոլորտում առաջատար դիրք է զբաղեցնում «Ավենյու դը Ֆլյոռը»։ Խոսենք ընկերության պատմության մասին. ինչո՞ւ «Ավենյու դը Ֆլյոռ»:
- Կարելի է ասել՝ բիզնեսն ընտանեկան է։ «Ավենյու դը Ֆլյոռ»-ի անվան ընտրությունը եւ ընդհանուր գաղափարը հորեղբորս է պատկանում: Ֆրանսերենից թարգմանաբար Avenue des fleurs նշանակում է «Ծաղիկների պողոտա»։ Հորեղբայրս բույսերի եւ ծաղիկների մեծ սիրահար է եւ միշտ առանձնահատուկ հոգատարությամբ է աշխատել դրանց հետ, նա այգիների եւ հանրային այլ տարածքների կանաչապատման մեծ փորձ ունի։

Ռաֆայել Ավետիսյանը


- Պատմեք ընկերության անցած ճանապարհի, ձեռքբերումների եւ դժվարությունների մասին, չէ՞ որ դժվար էր ներդրում անել մի ոլորտում, որն այդքան էլ զարգացած չէր։
- 2000-ականներին այս ոլորտում արդեն գործում էին կազմակերպություններ, որոնք զբաղեցնում էին առաջատար դիրքեր: Մեզ համար սկզբունքային եւ պարտավորեցնող էր մեր գործունեությունը սկսել տարբերվող եւ առանձնահատուկ ձեռագրով։

Շնորհիվ հետեւողական աշխատանքի՝ այս 13 տարիների ընթացքում կարողացել ենք դառնալ ոլորտի առաջատարներից մեկը՝ մեր գործունեությամբ նաեւ օրինակ եւ խթան հանդիսանալով նոր ձեւավորվող ընկերությունների համար:

Սկզբում «Ավենյու դը Ֆլյոռ»-ն առաջարկում էր միայն ծաղկային փնջեր, սակայն պահանջարկին զուգընթաց ընդլայնեցինք ծառայությունների ցանկը եւ աշխարհագրությունը: Այսօր զբաղվում ենք նաեւ միջոցառումների ձեւավորմամբ։ Մենք նաեւ առաջինն էինք Հայաստանում, որ ներմուծել ենք ամանորյա դեկորացիաներով ինտերիերի ձեւավորման մշակույթը։ Ներկայումս բացի ծաղկային բացառիկ նմուշներից, ունենք նաեւ հետաքրքիր աքսեսուարներ, որոնք ներկրում ենք Իտալիայից եւ Հոլանդիայից։


Ինչ վերաբերում է դժվարություններին, դրանք հիմնականում պայմանավորված են եղել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով եւ բնակչության գնողունակության անկմամբ:

Մյուս լրջագույն խնդիրը ծաղկային թափոններն են։ «Ավենյու դը Ֆլյոռ»-ն այս պահին աշխատում է մի ծրագրի շուրջ, որը հնարավորություն կընձեռի վերամշակել ծաղկային թափոնները եւ դրանք կիրառել ըստ անհրաժեշտության։ Մեզ համար սկզբունքային է թոշնած ծաղիկներն աղբը չնետելը:

- Ովքե՞ր են Ձեր հաճախորդները։
- Մեր սրահից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գնել գեղեցիկ եւ տարբերվող ծաղկային փնջեր։ Մենք առաջարկում ենք տարբերակներ՝ հարմար բոլորի գրպանին, չունենք տարիքային որեւէ սահմանափակում։ Բացի ներմուծված տեսականուց, որը բերվում է Հոլանդիայից, ունենք նաեւ տեղական ծաղիկներ, որոնց համադրության արդյունքում ստանում ենք հետաքրքիր կոմպոզիցիաներ։


- Ծաղկային խնամքը սեր եւ հոգատարություն է պահանջում: Խոսենք նաեւ Ձեր թիմի մասին:
- Մենք այսօր հիանալի թիմ ունենք, որը հետեւում է ոլորտի զարգացման միտումներին ու հեռանկարներին եւ պարբերաբար վերապատրաստվում է արտերկրում: Համատեղ աշխատանքի, սիրո եւ տարբեր գաղափարներ համադրելու արդյունքում ստանում ենք չկրկնվող եւ յուրօրինակ կոմպոզիցիաներ, որոնք գոհացնում են անգամ ամենաքմահաճ հաճախորդին։

- Հունիսի 15-ին Երեւանում տեղի ունեցավ «Նվիրիր ծաղիկ առանց առիթ» քաղաքային միջոցառում-ակցիան։ Ինչպե՞ս առաջացավ այս գաղափարը, ո՞րն էր հիմնական ասելիքն ու նպատակը:
- Ակցիան մարդկանց ժպիտ պարգեւելու մեր ցանկության դրսեւորումն էր։ Ակցիայով մենք ցանկանում ենք զարգացնել առանց առիթ ծաղիկներ նվիրելու արվեստը` քաղաքի բնակիչներին եւ հյուրերին պարգեւելով դրական հույզեր եւ ժպիտներ ծաղկային «փաթեթավորմամբ»։ Նախատեսել էինք գունեղ հեծանվային շքերթ, որի ժամանակ հեծանվորդները մարդկանց բաժանեցին ծաղկեփնջեր, իսկ քաղաքի տաբեր հատվածներում տեղադրված կրպակներից բնակիչները այդ օրը հնարավորություն ունեցան սիմվոլիկ գումարով ծաղիկներ գնելու եւ նվիրելու՝ առանց առիթի ժպիտ պարգեւելով բոլորին:

Մեր կյանքի բոլոր կարեւոր իրադարձությունները անցնում են ծաղիկների «ուղեկցությամբ»։ Ուրախություն թե վիշտ, սեր թե հույս արտահայտելու համար մարդիկ ծաղիկների լեզվով են «խոսում», «փաթեթավորում» իրենց զգացմունքները։ Ծաղիկները խոսքերից ավելի համոզիչ կպատմեն գրեթե ամեն բան։ Ճիշտ ընտրված ծաղկեփունջը կարտահայտի ձեր ջերմությունն ու քնքշությունը։ Իսկ ինչո՞ւ չարտահայտվել առանց որեւէ առիթի:):

Ռաֆայել Ավետիսյանը


Մեր ընտանիքի ամենամեծ երազանքներից է, որ Երեւանը դառնա ծաղկային մեծ եւ երկար պողոտաներ ունեցող քաղաք։ Հաշվի առնելով, որ Հայաստանի կլիման նման մտահղացման համար բավականին անբարենպաստ է, այս երազանքն իրականություն դարձնելը մեզ համար էլ ավելի կարեւոր մարտահրավեր է։

***
Avenue des Fleurs-ը 2006 թվականից պրոֆեսիոնալ եւ ստեղծարար աշխատանքի շնորհիվ Հայաստանի ծաղկային ձեւավորման ոլորտում զբաղեցնում է իր առանձնահատուկ տեղը: Avenue des Fleurs-ի կողմից իրականացվող կոնցեպտուալ ծաղկային ձեւավորումները կյանքի կարեւոր պահերի եւ իրադարձությունների մասն են: Avenue des Fleurs-ը, հանդես գալով հետաքրքիր նախագծերով, ունի առաքելություն հասարակությունում զարգացնելու ծաղիկ նվիրելու մշակույթը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին