×


«Գլխավոր կերպարի համար էին կանչել, բայց…». Սեդա Շահնազարյանը՝ նոր սերիալում իր դերի եւ խաղընկերոջ մասին

Երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանը կրկին հեռուստադիտողներին ներկայանալու հնարավորություն ունի: Նա նկարահանվում է Առաջին ալիքով ցուցադրվող «Ժիրայր Գլենց» 32 մասանոց հեռուստանովելում: BRAVO.am-ի հետ զրույցում Սեդան խոսել է նոր կերպարի, տեսախցիկի հետ աշխատանքը կարոտելու եւ խաղընկերոջ մասին:

«Նկարահանվելու առաջարկը Տաթեւ Կետիկյանից եմ ստացել. նախագծի քասթինգն էր անում: Պատասխանս միանշանակ դրական էր: Գլխավոր կերպարի համար էին կանչել, բայց չեմ համապատասխանել, որից հետո ինձ համար առանձին սցենար է գրվել: Տեսախցիկի հետ աշխատելը կյանքումս շատ բան է լրացնում, հաճույք եմ ստանում նկարահանվելիս, սիրում եմ աշխատանքս, կածում եմ՝ ավելի լավ բան չի կարող լինել՝ հաճույք ստանալու դիմաց վարձատրվել »,-նշել է Սեդան:

Նորար Եղյանը եւ Սեդա Շահնազարյանը


Նախկինում եւս նա սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել է, սակայն մերժել է.«Կերպարս՝ Մանեն, բարի սրտով աղջիկ է, հասկացող, ներողամիտ, դա էր պատճառը, որ սիրով համաձայնեցի նկարահանվել այս նախագծում: Նա կյանքով լի, նրբիկ, բայց միեւնույն ժամանակ, շատ ծանր աղջիկ է, ով ունի իր կայացած եսը, գիտի՝ ինչ է ուզում այս կյանքից»:

Անդրադառնալով կերպարի հետ ունեցած նմանություններին եւ տարբերություններին՝ Սեդան ասել է.«Ես ռոմանտիզմով տառապող եւ ամեն ինչին թեթեւ նայող մարդ եմ, Մանեն ավելի ծանրակշիռ է, լրիվ հակասում ենք միմյանց, բայց երեւի միայն ռոմանտիկ լինելով ենք նման»:

Սեդա Շահնազարյանը եւ Նորայր Եղյանը


Դերասանուհու հիմնական խաղընկերը Նորայր Եղյանն է՝ Հովիկի դերով. «Նրան ուժ տվող եւ նրա կյանքը լուսավորող կետ է Մանեն: Առաջին անգամ եմ խաղում Նորայրի հետ, աշխատում ամբողջ կազմի հետ, բայց կարելի է ասել՝ հեշտ մերվեցի եւ հասցրի սիրել բոլորին: Նորայրի հետ աշխատելը հաճելի է, հեշտ ենք լեզու գտնում, որպես ավագ ընկեր՝ ընդունում եմ նրա խորհուրդները»,-եզրափակել է Սեդան:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սեդայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին