×


«Դավիթն ասաց` կնիկ, նորից ամուսնանալու ենք:)». Իրինա Թովմսյանի հարսանիքն ու դուստրերի մկրտությունը

Իրինա Թովմասյանն ու Դավիթ Ադամյանն իրենց ամուսնության 15-ամյակը նշանավորել են պսակադրության արարողությամբ, որին հաջորդել է նաեւ դուստրերի մկրտությունը: Օրվա գեղեցիկ կադրերը Իրինան տրամադրել է BRAVO.am-ին:

Արարողությունը տեղի է ունեցել Տաթեւի վանքում. «Օրն ու վայրն ամուսինս է ընտրել: Վաղուց էր ցանկանում, որ մեր աղջիկները Տաթեւում կնքվեն: Սպասում էինք` մի փոքր մեծանան, որպեսզի հեշտ հաղթահարեն ճանապարն ու լավ գիտակցեն մկրտության խորհուրդը: Քանի որ մեր ամուսնության օրը մայիսի 28-ն է, որոշեցինք երեխաների կնունքն էլ հենց այդ օրն անել»,- պատմել է նա:

Իրինա Թովմասյանը եւ Դավիթ Ադամյանը պսակադրվել են


Իրինայի փախանցմամբ` պսակադրության առաջարկը քահանան է արել. «Մոտ երկու ամիս առաջ Դավիթը կապ հաստատեց նրա հետ` մկրտության համար օր ու ժամ պայմանավորվելու համար, վերջինս հարցրել էր` արդյոք մենք եկեղեցով պսակադրված ենք, եւ իմանալով, որ միայն ԶԱԳՍ-ով ենք ամուսնացած՝ առաջարկել էր այդ օրը նաեւ պսակադրվել: Գործուղման գնալուց առաջ Դավիթն ինձ ասաց` «Կնիկ, 15 տարի անց նորից ամուսնանալու ենք»: Փաստորեն ինձ դարձյալ առաջարկություն արեց, ես էլ նորից սիրով համաձայնեցի:)»:

Նա մեծ սիրով է պատրաստվել երկու արարողություններին էլ.«Այնքան ոգեւորված էի, որ էլ ասելու չէ: Վահան Խաչատրյանի հետ խանութներով ընկած զգեստի կտոր էինք ընտրում, ուրախությանս չափ չկար, բոլոր վաճառողների հետ խոսում էի, ոգեւորված պատմում, թե ինչ առիթի համար եմ զգեստ կարում:)»:

Իրինա Թովմասյանը` դուստրերի հետ


Տոնական օրն ամուսիններն անցկացրել են ամենամտերիմների միջավայրում. «Քավորի պարտականությունն ամուսնուս ընկերոջն էր վստահված, նրան ոչ միայն մենք, այլ նաեւ մեր աղջիկներն են շատ սիրում: Արարողությանն ու դրան հաջորդող փոքրիկ հավաքույթին միայն մեր մտերիմ բարեկամներն են ներկա եղել, ցավոք, քույրս` Լուսինեն, Հայաստանում չէր, նրա բացակայությունը շատ էի զգում»,- նշել է Իրինան:

Իրինա Թովմասյանի դուստրերն` իրենց կնքահոր հետ


Ամփոփելով Դավթի կողքին անցկացրած տարիները՝ նա ասել է.«Մեր ամուսնությունից հետո կյանքս ամբողջովին փոխվել է: Ճիշտ է՝ ես շատ դրական մարդ եմ, միշտ ուրախ կյանքով եմ ապրել, բայց նրա հետ ծանոթանալուց հետո մի տեսակ երջանկությունս այլ է, ամեն օրս մյուսից տարբերվող ուրախ ու երջանիկ է անցնում»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իրինա Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին