×


«Դարձի՛ր բարեգործ». TI’ME-ը աջակցում է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Մանկական քաղցկեղը հաղթահարելի է, եւ ժամանակին ու ճիշտ բուժումը տասնյակ մանուկների կյանքեր կարող է փրկել, ինչն օժանդակելու նպատակով Թայմլես ՍՊԸ-ն իր TI'ME, PANDORA, G-Shock խանութների միջոցով կարեւոր մի արշավ է սկսել։

Հոկտեմբերի 17-19-ը խանութներում կատարած ցանկացած գնման 5%-ը կտրամադրվի արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ «Դարձի՛ր բարեգործ». այսպիսին է արշավի կարգախոսը, որը նպատակ ունի ընդգծելու բարի գործ կատարելու կարեւորությունը։ Արշավը նաեւ հնարավորություն է մանկական քաղցկեղի թեմայով տեղեկացվածությունը բարձրացնելու համար։


«Մեր ընկերությունում սոցիալական պատասխանատվության ու շրջապատի մարդկանց հանդեպ հոգատարությունը կարեւոր արժեք են։ Կցանկանամ, որ արյան քաղցկեղով հիվանդ երեխաները շուտ ապաքինվեն, ու մեր աջակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքի անդամներին»,-ասել է TI’ME խանութ-սրահների տնօրեն Արսեն Մնացականյանը։

Արշավին միացել են նաեւ բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում նաեւ՝ Լուսինե Թովմասյանը, Սոֆյա Պողոսյանը, Արփի Գաբրելյանը, Լիլիթ Խանամիրյանը, Վահե Խանամիրյանը, Ֆաինա Հարությունյանը եւ այլք:


Հիմնադրվելով 2012 թվականին՝ Թայմլես ՍՊԸ-ն նախաձեռնել է բազմաթիվ բարեգործական արշավներ: Օրինակ, յուրաքանչյուր տարի, երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ՝ հունիսի 1-ին եւ 2-ին, ընկերությունը համանման բարեգործական արշավ է կազմակերպում, որի արդյունքում նախորդ տարի օգնություն ցուցաբերեց Գյումրու հատուկ կարիքավոր երեխաների մանկատանը: TI'ME, PANDORA, G-Shock խանութ-սրահները սոցիալապես պատասխանատու բիզնեսի հրաշալի օրինակ են։

Նշենք, որ Հայաստանում երեխաների շրջանում տարեկան գրանցվում է առաջնային չարորակ ուռուցքով հիվանդության 80-90 դեպք: Վաղ ախտորոշման դեպքում մեծ մասն ամբողջությամբ ապաքինվում են։ TI’ME-ը արշավի ավարտից հետո պատրաստվում է ամփոփում ու հանրային զեկույց ներկայացնել բարեգործ դարձաց իր հաճախորդներին արշավի հավաքած հասույթի մասին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին