×


«Ես երջանիկ եմ». Դիանա Գրիգորյանը նշանադրվել է

Դիանա Գրիգորյանը թեեւ չի սիրում խոսել անձնականի մասին, կարգավիճակի փոփոխությունը գաղտնի չպահեց:): Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է օրերս տեղի ունեցած նշանադրության մասին, թե ով է սիրելին, եւ երբ են պատրաստվում իրականացնել հարսանիքը:

«Անցած տարի ենք առաջին անգամ հանդիպել: Նա բացարձակապես կապ չունի իմ ասպարեզի հետ»,-ասել է Դիանան` չցանկանալով առայժմ նշել ընտրյալի անունը:

Դիանա Գրիգորյանը


Դերասանուհու խոսքով` հասունացել էր հարաբերությունները որոշակիորեն օրինականացնելու պահը, եւ նշանադրությունն իրականացրել են մայիսի 18-ին: Արարողությանը ներկա են եղել զույգի միայն ամենամտերիմ մարդիկ.«Խնջույքը շատ լավ է անցել, հարսանիքն էլ սարերի հետեւում չէ: Ես երջանիկ եմ, ինչը մաղթում եմ բոլոր աղջիկներին»:

Նշենք նաեւ, որ դերասանուհին սոցցանցային իր էջերում դեռեւս լուսանկարներ չի հրապարակում սիրելիի հետ:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին