×


«Երբեւէ այսքան հուզված եւ երջանիկ չէի եղել». Նոնայի եւ Դավիթի որդու 3-ամյակն ու մկրտությունը

Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի որդին երեք տարեկան է: Փոքրիկ Էդուարդն իր տարեդարձը նախ տոնել է մանկապարտեզում՝ ընկերների եւ մուլտհերոսների հետ, իսկ հաջորդ օրը ծնողները կազմակերպել են նրա մկրտության արարողությունը: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել միջոցառումների լուսանկարները:

Փոքրիկ Էդուարդը մկրտվել է


«Ցանկություն միշտ եղել է, բայց Աստծո կամքն էր, որ հիմա մկրտվեր Էդուարդը: Մենք ունեինք կնքահոր անփոխարինելի թեկնածու՝ Դավիթի մանկության ընկեր Տարոն Սիմոնյանը, բայց դեռ չէինք հանդիպել մի քահանայի, որ առանց երկմտելու կվստահեինք նրան այդ առաքելությունը: Մի գեղեցիկ օր մենք հանդիպեցինք Տեր Երեմիա Սարգսյանին, նրա աղոթքն անկասկած հասավ որդուս, եւ այդ օրն էլ որոշեցինք մկրտել Էդուարդին»,-պատմել է դերասանուհին:

Փոքրիկ Էդուարդը մկրտվել է


Նոնան նշել է նաեւ, որ մկրտության արարողությունը կատարել են Սեւանի վանքում, քանի որ քահանան այնտեղ է ծառայում.«Ես երբեւէ այդքան հուզված եւ երջանիկ չէի եղել: Էդուարդը եկեղեցական օրենքով Նոյ անունը ստացավ, իմ վաղեմի երազանքն իրականացավ. միշտ ցանկացել եմ որդուս այդ անունը տալ: Մինչ արարողությունը Էդուարդը գիտեր, որ Աստված պապիկի տուն ենք գնալու, նրան նամակ էինք գրել եւ մկրտությունից հետո փուչիկները վերեւ տարան մեր աղոթքը եւ օդում կորան»:

Փոքրիկ էդուարդի 3-ամյակին


Մկրտությունից հետո հյուրերը առիթը նշել են Սեւանի մոտակայքում գտնվող ռեստորաններից մեկում.«Մեծ խնջույք ենք արել ամենամոտ եւ հարազատ մարդկանց հետ: Տղաս շատ ուրախ էր, մենք նրա օրը մեծ տոնի էինք վերածել, մեկ ամիս ամենօրյա պատրաստությունների մեջ էինք»:

BRAVO.am-ը Էդուարդին մաղթում է անհոգ մանկություն եւ կանաչ մեռոն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նոնա Թելոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին