×


«Երեք տարի ցանկանում էի գալ ու չէր ստացվում». Սենիկ Բարսեղյանի հանգիստը Բարսելոնայում

Սենիկ Բարսեղյանն ամառային հանգստի համար ընտրել է Իսպանիան: Կամերային թատրոնի դերասանը, իրականացնելով իր վաղեմի ցանկությունը, մեկնել է Բարսելոնա, որտեղից էլ BRAVO.am-ին լուսանկարներ է տրամադրել:

Սենիկ Բարսեղյանը


«Երեք տարի ցանկանում էի գալ ու այդպես էլ չէր ստացվում: Աննկարագրելի է այստեղ ամեն բան: Նախապես լավ գիտեի, որ տեսարժան վայրերն ու ժամանցի կենտրոնները շատ են, եւ երկար ժամանակով ծրագրեցի այցս: Հասցրել եմ հրաշալի վայրերում լինել, մեկնել եմ Իբիցա ու դեռ շարունակում եմ շրջագայել»,- ասել է նա:

Սենիկ Բարսեղյանը


Դերասանին հմայել է Բարսելոնան.«Այն, ինչ հասցրել եմ տեսնել, աննկարագրելի գեղեցիկ է ու տպավորիչ: Ճարտարապետական կոթողները, գեղեցիկ արձանները, կոլորիտը պահպանող բուտիկներն ու սրճարաններն էլ ավելի հմայիչ են դարձնում քաղաքը»:

Սենիկ Բարսեղյանը


Իսկ Սենիկի հուշերում տպավորված է Կասպից ծովի ափին անցկացրած ընտանեկան հանգիստը.«Կրասնովոդսկ ծովափնյա քաղաքում ենք եղել, որը շատ եմ սիրել: Ամենից շատ իմ մեջ տպավորվել է ծովը, կարուսելներն ու բանանի չիրը»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սենիկ Բարսեղյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին