ՀՀ վաստակավոր արտիստ, «Սկոտչ եւ վիսկի», «Անհայտ բաժանորդ» եւ հայտնի այլ ֆիլմերի ռեժիսոր, Կամերային թատրոնի դերասան Արշո Հարությունյանը շնորհավորել է BRAVO.am-ին 10-ամյակի կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ BRAVO.am-ին իր տասնամյակի առթիվ, որովհետեւ սկսած 2009 թվականից՝ դարձել է մեր կյանքի անբաժան մասնիկը: Կարծում եմ, որ թե՛ ժամանցային ոլորտում, թե՛ մշակույթի ոլորտում ձեր կայքն ամենառեյտինգայինն է: Շատ ուրախ եմ, որ այդքան լավ թիմ ունի BRAVO.am-ը՝ ճկուն ու երիտասարդական խանդավառությամբ: Ամենակարեւորն այն է, որ ի տարբերություն էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցների՝ BRAVO.am-ի աշխատանքները հեղինակային են՝ սկսած ձեր որակյալ ֆոտոշարքերից եւ պատրաստած նյութերից: Դա ամենակարեւոր հանգամանքն է:
Կարծում եմ՝ ցանկացած մշակութային օջախ, շոու-բիզնեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ պիտի միայն ուրախ լինի, որ BRAVO.am-ն անդրադառնում է իրեն: Մենք դրանում արդեն երկար տարիներ համոզվել ենք Կամերային թատրոնում, իմ առանձին գործունեության ոլորտում, ֆիլմարտադրության բնագավառում... Բռավո՛, BRAVO.am-ին, երկար տարիների կյանք, որ մեզնից անպակաս լինի իր նորություններով, էքսցենտրիկ լուրերով: Հաջողություն եմ մաղթում երիտասարդ, խանդավառ թիմին: Թող միշտ շարունակեն իրենց հետաքրքիր, թարմ եւ գունեղ տրամադրությունն ու բովանդակությունը»,-նշել է Արշո Հարությունյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: