×


«Թե՛ իրանցիները, թե՛ հայերը հարգում են իմ աշխատանքը». «Միսս հայուհի» Արենա Զեյնալյան

«Միսս հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը նախապատրաստվում է Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ 2018» միջազգային մրցույթին։ Ինչպես պատմել է BRAVO.am-ին, ամեն օր մարզվում է, կատարելագործում անգլերենի իմացությունն ու մասնակցում տարբեր նկարահանումների։

1,79 սմ հասակով գեղեցկուհին «Միսս աշխարհ 2018»-ի համար արված նոր ֆոտոշարք ունի, որի հեղինակը լուսանկարիչ Արվին Քոչարյանն է.«Սիրում եմ լուսանկարվել, քանի որ Արվինն էլ Իրանում է ապրել, հոգեհարազատ էր նրա հետ շփվելն ու աշխատելը։ Մոդելինգի հետ կապված ամեն բան սիրում եմ, հատկապես` պոդիումով քայլելը»։

Արենա Զեյնալյանը


24-ամյա Արենան ծնվել ու մեծացել է Թեհրանում, մոդելային ասպարեզում մեծ փորձ չունի, մասնակցել է միայն հագուստի ցուցադրությունների.«Իրանում ծանոթներս շատ լավ են վերաբերվում մոդելային աշխատանքիս. թե՛ իրանցիները, թե՛ հայերը հարգում են իմ գործունեությունը։ Իրանում իսլամի պատճառով մոդելային ոլորտը զարգացած չէ, բայց կան հայտնի մոդելներ։ Թեհրանում ոչ հաճախ, բայց երբեմն լինում են հագուստի ցուցադրությունները, բայց, օրինակ՝ «Միսս Իրան» մրցույթ չի անցկացվում, միջազգային մրցույթներին գեղեցկուհիները չեն մասնակցում»։

«Միսս աշխարհ 2018»-ի եզրափակիչը դեկտեմբերի 9-ն է, սակայն աշխարհի գեղեցկուհիները Սանյա քաղաք մեկնում են մեկ ամիս շուտ.«Նոյեմբերի 8-ին պետք է Չինաստանում լինեմ։ Թեհրանում հետաձգել եմ բոլոր գործերս, հիմա առանց մայրիկիս Երեւանում եմ ապրում, կարծում եմ՝ մինչեւ մրցույթն այստեղ կմնամ»։

Արենա Զեյնալյանը


«Միսս համերաշխություն» տիտղոսը ստացած Արենան մեծ ցանկություն ունի Հայաստանում շարունակել իր մոդելային գործունեությունը.«Իսկապես սիրում եմ Հայաստանը, եթե Եվրոպայից էլ հնարավորություն ստանայի, կրկին Հայաստանից կսկսեի իմ մոդելային ուղին։ Արձագանքներից հասկացա, որ սփյուռքի հայերն էլ հետեւում են մեր մրցույթին, իրենց շնորհավորանքներն էին հղում ու ջերմ խոսքեր գրում։ Շատ եմ ուզում, որ սփյուռքի ու միմյանց օգնությամբ Հայաստանը զարգացնենք։ Ինձ համար հպարտություն է, որ Հայաստանի անունը եւս մեկ անգամ լսելի կդառնա աշխարհին», - եզրափակել է նա։

BRAVO.am
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին