×


«Իմ գոճին ամենալավն է ինձ շնորհավորել». Դավիթ Հակոբյան

Դավիթ Հակոբյանը դարձել է 32 տարեկան: Օրվա մանրամասները դերասանը վստահել է BRAVO.am-ին՝ նշելով, թե ով է ամենաինքնատիպ կերպով շնորհավորել իրեն, եւ ինչպիսի օր է անցկացրել մտերիմների հետ:

«Օրս անցավ շատ լավ՝ ընկերներիս, հարազատներիս եւ ընտանիքիս հետ: Այս տարի խորոված ենք պատրաստել, խմել ու շատ լավ քեֆ ենք արել»,-պատմել է հոբելյարը եւ հավելել.«Ժամանակին միշտ մեծ ու բազմամարդ էի նշում տարեդարձերս, նաեւ դիջեյ էինք ունենում, բայց այժմ նախընտրում եմ ժամանակս տղայիս, ընտանիքիս տրամադրել եւ ամենամտերիմ ու անկեղծ մարդկանցով շրջապատված լինել»:

Դավիթ Հակոբյանի ընտանիքը


«Էլենի օրագիրը» սերիալում նկարահանվող դերասանը նշել է նաեւ, որ այս անգամ ամենայուրահատուկ շնորհավորանքը ստացել է տղայից.«Մի ամբողջ օր նա ինձ պաչիկ էր անում եւ ասում էր՝ պապայի ծնունդը շնորհավոր, տորթի մոմերը փչելու ժամանակ էլ կրեմը քսեցինք նրա դեմքին, ուրախացանք, մի խոսքով՝ իմ գոճին ամենալավն է ինձ շնորհավորել»:

Դավիթը խոստովանել է, որ ժամանակի ընթացքում ծննդյան օրերը սովորական են դառնում.«Ավելի փոքր տարիքում սպասում էի այդ օրվան, բայց ինչքան մեծանում եմ, այնքան այն սովորական է դառնում: Առհասարակ, կարծում եմ՝ ամեն օրն էլ կարելի է տոնի վերածել, ուրախանալ, նշել, հատուկ օրի վերածել»:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը


Անդրադառնալով տպավորիչ տարեդարձերին՝ նա ասել է.«18-ամյակս եմ հիշում: Այն ասոցացվում էր հասունության, մեծության, լրջության եւ նաեւ խմելու հետ. ինձ թվում էր այնքան մեծ եմ, որ կարող եմ խմել, անջատվել(ծիծաղում է,-հեղ.)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին