×


«Ինձ հետ նման բան չի եղել». Նարեի խոստովանությունն ու փոքրիկի առաջին ֆոտոշարքը

Արմեն Սարգսյանի եւ Նարե Համբարձումյանի որդին՝ Մարկը, 3 ամսական է: Հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել որդու առաջին ֆոտոշարքը՝ խոսելով նրա խնամքի, հաճելի զգացողությունների եւ ամուսնու աջակցության մասին:

«Երեխայի ծննդից հետո իսկապես կյանքդ փոխվում է: Առօրյաս լիարժեք նվիրել եմ Մարկին, մինչեւ ձմեռ արձակուրդի մեջ եմ, ու այս բոլոր ամիսներն ամբողջությամբ իրենն են: Երեխա խնամելը նոր աշխատանք է, որին ես սիրահարվեցի»,-ասել է Նարեն:

Փոքրիկ Մարկը


Մարկի մասին խոսելիս հաղորդավարուհին ասել է.«Բավական հանգիստ երեխա է, անպատեհ լաց չի լինում, պատճառի դեպքում էլ շուտ կարողանում ենք հասկանալ ու իրականացնել ցանկությունը: Կարծես, հայացքով ու ձայնարկություններով խոսի մեզ հետ: Նա մեր բնավորության լավ կողմերն է վերցրել` հանգիստ,  թեթեւ ու դրական փոքրիկ է»:

Տղայի խնամքով երիտասարդ մայրիկն է զբաղվում.«Մենք մենակ ենք ապրում: Երեխայի խնամքի հարցերով հմնականում ես եմ զբաղվում, անհրաժեշտության դեպքում տատիկներն են օգնության հասնում: Հայրիկը երեկոյան ժամերին է աջակցում ինձ: Ամեն ինչ հեշտ եւ արագ է ստացվում»:

Հետծննդաբերական սթրեսը, Նարեի խոսքով, միֆ է.«Կանանցից շատ եմ լսել, որ երեխայի ծննդից հետո սթրեսային ժամանակաշրջան են ապրել: Ինձ հետ նման բան չի եղել: Ըստ իս՝ ամեն ինչ կախված է մարդու բնավորությունից. որքան թեթեւ նայես կյանքի տվյալ շրջանին, այնքան ամեն ինչ դրական մթնոլորտում կանցնի»:

Փոքրիկ Մարկը


Քաղցրի բաժինը սննդակարգում շատացել է.«Հղիության ընթացում շատ չէի գիրացել, մոտ 10-11 կգ, որն այդ կարգավիճակի համար նորմալ էր, միգուցե, այդ պատճառով շուտ վերադարձա նախկին կազմվածքիս: Փոքրիկիս ծնվելու առաջին ամսում եմ հատուկ սննդակարգով սնվել, այն էլ նրա համար, որ երեխան հանգիստ լինի: Նույնիսկ շատ քաղցր եմ ուտում, որը նախկինում գրեթե չէի օգտագործում: Բախտս բերել է՝ քաշ չեմ հավաքում: Դեռ մարզասրահ չեմ հաճախում, բայց առաջիկայում կհամատեղեմ աշխատանքի հետ»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Մանենի» ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին