×


«Իրականում հիվանդագին խանդում եմ». Գոռ Համբարձումյանը` Մարիամի նոր դերի մասին

BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ Մարիամ Ալեքսանյանը «Շանթ»-ի նոր՝ «Այրված անուրջներ» սերիալի գլխավոր հերոսուհին է: Դերասանուհին նշել էր, որ իր կերպարի մասնակցությամբ բաց եւ համբույրի տեսարաններ կան, սակայն դրանցում ինքը չի նկարահանվել, այլ՝ փոխարինողը: Թեմայի շուրջ խոսել ենք Մարիամի սիրելիի` դերասան Գոռ Համբարձումյանի հետ եւ պարզել` ինչպես է վերաբերվում ընկերուհու նոր աշխատանքին, խանդո՞ւմ է արդյոք, եւ ոչ միայն:

«Շատ ուրախացա, որ Մարիամը նոր դերով է հանդես գալու: Մանրամասներն իմանալուց հետո էլ շատ հանգիստ էի, քանի որ գիտեի՝ չի նկարահանվի բաց տեսարաններում: Այժմ էլ շատ հանգիստ եմ եւ անհամբեր սպասում եմ պրեմիերային»,-ասել է Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանը:


Թեեւ ընկերուհին չի նկարահանվել բաց տեսարաներում, հեռուստադիտողն այդ ամենը տեսնելու է որպես նրա հերոսուհու քայլեր: Արդյո՞ք այդ ամենը չի քննադատվի, Գոռն իր տեսակետն ունի.«Ես միշտ իր կողքին կանգնած եմ, թիկունքում եմ: Մարիամը շատ խելացի աղջիկ է եւ լավ գիտի իր քայլերի հաջորդականությունը, ես էլ, որպես նրա կողքի տղամարդ, միշտ պատրաստ եմ պաշտպանել: Ինչ վերաբերվում է հասարակության արձագանքին, դա այնքան էլ չի անհանգստացնում ինձ, քանի որ խոսողներն ինչ էլ անես, կխոսեն եւ կքննադատեն»:

Դերասանը նաեւ նշել է, որ սիրելին իրեն հարազատ աշխատակազմի մեջ է, իսկ խանդը միշտ կա.«Խանդ չի կարող չլինել, սակայն աշխատանքային մթնոլորտում խանդի մասին խոսելն անլուրջ է: Իսկ իրականում ես հիվանդագին խանդում եմ նրան:)»:

Անդրադառնալով սիրելիի խաղին՝ Գոռն ասել է.«Ես նրա ամենամեծ քննադատն եմ, հավանություն եմ տալիս նրա քայլերին այս ասպարեզում, հավանում եմ իր տեսակի դերասանուհուն, խարակտերային է, հետաքրքիր է, բայց, իհարկե, աշխատելու շատ տեղ ունի: Շատ քննադատորեն չմոտենանք եւ հիշենք, որ նա դեռ 3-րդ կուրսի ուսանողուհի է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին