×


«Լավ տղամարդու կողքին կինը «հանձնվում» է». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում որոշել է ներկայացնել Երեւանի ամենակոլորիտային արձանները: Դերասանուհի-հաղորդավարուհու հրապարակած լուսանկարներն ուղեկցվում են կեսկատակ-կեսլուրջ գրառումներով, ինչպես նաեւ արձանների մասին տեղեկատվությամբ:

Այս անգամ հերթը «Տղամարդիկ» արձանախմբինն է, որը պատկերում է Էդմոնդ Քեոսայանի՝ 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գեւորգյան) եւ Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին, հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը:

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

«Լավ տղամարդու կողքին կինը, լավ առումով, թուլանում է ու «հանձնվում», բայց տպավորություն է, որ այդպես էլ չհասկացան՝ ինչ էի ասում: Ախր, կանանց ո՞վ է հասկանում, որ խեղճ տղամարդիկ հասկանան: Ի՜նչ լավ է, որ տղա չեմ ծնվել... թե չէ ներվախախտ կլինեի)»,-գրել է Նազենին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին