×


«Խնդիրն իմ մեջ է». Գուրգեն Սարգսյանի որոշումն ու ընտանիքի առօրյան

Գուրգեն Սարգսյանն աշխատանքային նորություններ է խոստանում: Նրա հետ զրուցել ենք սերիալների ռեժիսորությունից հրաժարվելու պատճառի, նոր դերեր կերտելու ցանկության, կարանտինը հեշտությամբ հաղթահարելու մասին, եւ ոչ միայն:

«Մեր տան անդորրը չի խաթարվել, վախեր, անհանգստության զգացողություն չենք ունենում, փորձում ենք հետաքրքիր զբաղմունքներով լցնել օրն ու չկենտրոնանալ բացասական նորությունների վրա: Բավական համեղ եմ պատրաստում: Այս ընթացքում շատ ժամանակ եմ անցկացնում խոհանոցում ու երեխաներին էլ եմ ներգրավում գործում»,- BRAVO.am-ին պատմել է նա:

Գուրգեն Սարգսյանը


Գուրգենը նշել է, որ սերիալի ստեղծագործական թիմի եւ գործընկերների հետ որեւէ խնդիր չի ունեցել, կոնֆլիկտային իրադրություն չի եղել.«Խնդիրն իմ մեջ է: Կարծում եմ՝ դերասանի գործն ավելի լավ է ստացվում, ուզում եմ կրկին խաղալ: Այս ընթացում մի շարք առաջարկներ եմ ունեցել, որոնք մերժել եմ: Ըստ իս՝ հասել եմ այնպիսի մի կետի, որ կարող եմ ինձ թույլ տալ ընտրել դերը: Հաղորդաշարի գաղափար ունեմ, որը, հավանաբար, առաջիկա եթերաշրջանում էկրաններին կլինի. հումորային, թեթեւ նախագիծ է: Թատրոնում նույնպես նորություններ են սպասվում: Չեմ կարողանում երկար մնալ տանը: Նոր ներկայացում եմ բեմադրել, փորձերն արդեն սկսել ենք, երբ թույլատրեն, պրեմիերայով կներկայանանք»:

Արտակարգ դրության պայմաններում նշել են դստեր տարեդարձը.«Մեր աղջիկը դարձել է 8 տարեկան: Տնեցիներով ենք եղել ու իր քեռին: Փորձեցինք հնարավոր ամեն բան անել, որ օրը տոնական լինի, եւ մեր աղջիկն իրեն լավ զգա»,- ասել է նա:

Գուրգեն Սարգսյանի դուստրը


Մարին ցանկանում է նկարչուհի դառնալ.«Ոչ թե իմ աղջիկն է, դրա համար եմ ասում, այլ իրոք տաղանդավոր է. հիանալի ճանաչում է գույներն ու դրանց համադրությունները: Երբեք չեմ մտածել, որ երեխաներս պետք է իմ մասնագիտությունն ընտրեն: Ինչ էլ որոշեն, կսատարեմ նրանց: Հույս ունեմ՝ առաջատար մասնագետներ կլինեն»,- եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գուրգեն Սարգսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին