×


«Ծնողներս առաջին անգամ տեսան փոքրիկ մարդուն». Մոսո Կարապետյանը ընտանիքի հետ Հայաստանում է

Մոսո Կարապետյանն այս օրերին կնոջ եւ որդու հետ Երեւանում է: Դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ այստեղ կանցկացնի շուրջ երկու ամիս: Մոսոյի այցը աշխատանքային բնույթ է կրում. նկարահանվում է «Ֆուլ Հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանում:

«Շատ բան դեռ չեմ հասցրել անել, շատերին չեմ տեսել: Զբաղվածությունս մեծ է, հուսամ` երկու ամսվա ընթացքում կհասցնեմ թե՛ գործերս անել, թե՛ ընկերներիս ներկայությունը վայելել»,-նշել է նա՝ հավելելով, որ հայրենիքում կլինի մինչեւ մայիսի 7-ը:


Մոսոյի խոսքով` օրերն այստեղ շատ լավ եւ երեւանյան են անցնում, տղան էլ իրեն լավ է զգում.«Միանգամից հարմարվեց ժամային ռեժիմին, ինչը մի քիչ զարմանալի էր: Իսկ ծնողներս շատ լավ եւ ուրախ են, քանի որ դեռ չէին տեսել փոքրիկ մարդուն»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մոսոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին