×


«Հաջորդ անգամ հակառակն եմ անելու…». Քնարիկ Զաքարյանի հանգսիտը Ֆուջեյրայում

Քնարիկ Զաքարյանը նոր է վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ մայրիկի ու երեխաների հետ վայելել է ամառային արձակուրդը: Դերասանուհին BRAVO-ին հանգստից լուսանկարներ է տրամադրել ու տպավորություններով կիսվել:

«Երկրորդ անգամ էի Ֆուջեյրայում: Անցած տարվա մեր հանգիստն այնքան լավ անցավ, որ կրկին գնալու մասին էինք մտածում: Այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել էինք, հատուկ խաղահրապարակ կար երեխաների համար, խոհանոցն անզուգական էր՝ ե՛ւ տեսականին էր շատ, ե՛ւ համն էր գոհացնող»,- ասել է Քնարիկը:

Քնարիկ Զաքարյանը


Նրանք ութ օր վայելել են Հնդկական օվկիանոսը.«Պասիվ հանգստի կողմնակից եմ: Միացյալ Էմիրություններում կարողացա իմ երազածի պես վայելել օվկիանոսն ու կիզիչ արեւը: Գեղեցիկ արեւայրուք եմ ընդունել»:

Ֆուջեյրայից հետո նրանք երկու օր անցկացրել են Դուբայում ու գնումներով վերադարձել.«Հաջորդ անգամ հակառակն եմ անելու. նախ գնալում եմ Դուբայ, շրջեմ խանութներով, լավ հոգնեմ, հետո նոր շարունակեմ պասիվ հանգիստս: Դուբայի հսկայական մոլերից գեղեցիկ հագուստներ ու այլ աքսեսուարներ եմ ձեռք բերել»,-նշել է Քնարիկը:

Առաջիկայում դերասանուհին դարձյալ պատրաստվում է հանգստի մեկնել, այս անգամ արդեն ամուսնու հետ.«Նա շատ խիտ գրաֆիկ ունի, ինչի պատճառով էլ այս անգամ չկարողացավ մեզ հետ գալ: Շուտով միասին մի տեղ կգանք, բայց առանց երեխաների»:

Քնարիկ Զաքարյանը՝ մայրիկի հետ


Վերհիշելով իր տպավորիչ արձակուրդը՝ երգչուհին առանձնացրել է այցը Միացյալ Նահանգներ.«Մոտ տասը տարի առաջ «4 տարբերակ» խմբի աղջիկներով ԱՄՆ-ում էինք: Շատ հիշարժան եւ ուրախ օրեր ենք անցկացրել»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Քնարիկ Զաքարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին