Ալիս Մելիքսեթյանն այսուհետ Առաջին ալիքի եղանակի տեսության մեկնաբանն է: BRAVO.am-ին Դրամատիկական թատրոնի դերասանուհին խոստովանել է, որ այժմ իր երազելի աշխատանքով է զբաղվում:
«Բավական երկար ու դժվար ճանապարհ եմ անցել՝ զբաղվելու համար այն գործով, որն իրոք իմ սրտով է: Ցանկություններս որոշ չափով համարում եմ իրականացած: Սերիալներ մուտքս ու այսքան տարիների աշխատանքս ճանապարհ հարթեցին ներկայիս զբաղմունքի համար: Կխոստովանեմ՝ հոգնել էի այն ամենից, ինչ անում էի: Այժմ ավելի լուրջ գործով զբաղվելու ժամանակն է»,- ասել է Ալիսը:
Ալիս Մելքիսեթյանը
Դերասանուհուն չի գոհացնում սերիալների որակը.«Հաճախ եմ իմ սկզբունքներին դեմ գնալով՝ այս կամ այն նովելում խաղալու հրավերն ընդունել: Սերիալային արվեստը դեռ շատ զարգանալու եւ կատարելագործվելու տեղ ունի: Սցենարային եւ տեխնիկական լուրջ բացեր ունենք, մասնագետների պակաս: Դրանք ինձ համար միայն ժամանակավոր զբաղմունք էին, ուղի հարթելու մի ձեւ, քանի որ չունեի ծանոթ-բարեկամ, որ միանգամից կարողանայի հասնել այն կետին, որի մասին երազում էի: Իհարկե, երբեք չես կարող ասել՝ երբեք ու գուշակել, թե վաղն ինչ աշխատանքով կզբաղվես: Մի բան կասեմ՝ ինձ բավարարված եմ զգում»:
Մտավախությունները հաղթահարված են.«Դրամատիկական թատրոնում աշխատանքս թույլ չի տալիս հեռանալ դերասանուհու իմ մասնագիտությունից: Խաղացանկի մի շարք ներկայացումներում եմ ընդգրկված: Նոր նախագիծ էլ կա, որը դեռ քննարկումների փուլում է, շուտով պրեմիերայով կներկայանանք»:
Ալիս Մելքիսեթյանը
Մարտի 8-ը դերասանուհին աշխատավայրում է անցկացրել.«Կանանց տոները չեմ սիրում եւ չեմ կարեւորում: Բոլոր կանանց նման ես էլ ծաղիկներ, նվերներ ու հաճելի բարեմաղթանքներ եմ ստացել»,- նշել է նա:
Անձնական կյանքում փոփոխություններ չկան.«Այդ հարցում շատ բծախնդիր եմ: Հիմա ազատ եմ եւ ինձ նվիրել եմ իմ նպատակների իրականացմանը»,- եզրափակել է Ալիսը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ալիս Մելիքսեթյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: