×


«Միսս Տիեզերք Արմենիա» Էլիզա Մուրադյան. «Պլանավորել էինք ամուսնանալ, բայց մրցույթի պատճառով հետաձգել ենք»

«Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթն այս տարի ունի երկու հաղթող։ Ինչպես տեղեկացրել ենք, տիտղոսակիր իրանահայ Արենա Զեյնալյանը Հայաստանը կներկայացնի դեկտեմբերին Չինաստանում կայանալիք «Միսս Աշխարհ 2018» միջազգային մրցույթում։

«Միսս Հայուհու» առաջին փուլում Էլիզա Մուրադյանն ընտրվել է «Միսս Տիեզերք Արմենիա», նա էլ Հայաստանը կներկայացնի նոյեմբերին կայանալիք «Միսս Տիեզերք 2018» միջազգային մրցույթում։

Էլիզա Մուրադյանը


BRAVO.am-ի հետ զրույցում 25-ամյա Էլիզան պատմել է, որ ավարտել է Բժշկական համալսարանը, մասնագիտությամբ մաշկաբան է, սակայն բժշկությունից անցում է կատարել բիզնես ոլորտ. «20 տարեկանից ուսմանս զուգահեռ սկսեցի բիզնեսով զբաղվել։ Երեկոյան զգեստների խանութ-սրահ ունեմ, որտեղ ներկայացված են միջազգային տարբեր հայտնի բրենդների զգեստներ»:

Էլիզայի փոխանցմամբ՝ մոդելինգով լրջորեն չի զբաղվել, միայն համալսարանում սովորելիս մասնակցել է ուսանողական գեղեցկության մրցույթների, նաեւ Մոսկվայում հայ գեղեցկուհիների մրցույթին գրավել է 2-րդ հորիզոնականը։

Էլիզա Մուրադյանը


Գեղեցկուհին իր ուշադրությունն ամբողջովին կենտրոնացրել է «Միսս Տիեզերք»-ի վրա, շատ չի անհանգստանում, բայց գիտակցում է, որ հաջողությունն իրենից է կախված. «Պետք է ավելի շատ զբաղվեմ սպորտով, հետեւեմ իմ կազմվածքին ու կեցվածքին։ Հաղթանակը կապված է իմ աշխատասիրութան ու կամքի հետ, գիտեմ, որ կարող եմ ավելի լավ ներկայանալ»։

Համացանցում լուրեր են տարածվել, թե Էլիզան ամուսնացած է, ինչը հակասում է գեղեցկության մրցույթի կանոններին, քանի որ մրցույթը նախատեսված է չամուսնացած աղջիկների համար։ Էլիզան եւ մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը հերքում են ամուսնության մասին խոսակցությունները. «Ընկեր ունեմ, ով իմ կողքին է եւ ուրախանում է իմ հաջողություններով։ Պլանավորել էինք ամուսնանալ, բայց մրցույթի համար հետաձգել ենք հարսանիքը։ Մեր հարաբերությունները կօրինականացնենք «Միսս Տիեզերք»-ից հետո», - նշել է Էլիզան։

BRAVO.am
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի եւ Էլիզա Մուրադյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին