×


«Որոշեցի ինձ բացահայտել». Ալեքսանդր Բաբասյան

Սեպտեմբերին կցուցադրվի «Դեպի երազանք» սերիալի երկրորդ մասը: Ինչպես հայտնի է, նոր սերիաներում գլխավոր հերոսին Կարեն Ասլանյանի փոխարեն մարմնավորելու է Ալեքսանդր Բաբասյանը: Նախագծի ռեժիսոր Արմեն Պետրոսյանն իր հարցազրույցներում նշել է, որ փոփոխությունը պայմանավորված է այս շրջանում Կարենի զբաղվածության հետ:

Ալեքսանդրը մեզ հետ զրույցում հայտնել է, որ առաջարկը ստացել է «Կայարան» հեռուստանովելի վերջին սերիայի նկարահանման օրը.«Առաջին մասի արդյունքները դրական են, մեծ է հետաքրքրությունը նաեւ երկրորդ հատվածի նկատմամբ: Եվ այս առումով պատասխանատվությունը մեծ է, որովհետեւ պետք է արդարացնենք սպասումները»:

Ալեքսանդր Բաբասյանը եւ Քրիստինա Եղոյանը


Նրա մասնակցությամբ «Կայարան» սերիալը շուրջ 2 ամիս առաջ է ավարտվել: Ինչպես նշել է՝ որոշել էր ամռանը որեւէ նախագծում չնկարահանվել, համոզված է՝ ցանկացած դերասանի ժամանակ առ ժամանակ հանգիստ է պետք: Իսկ ինքը վերջին երկուսուկես տարվա ընթացքում նկարահանվել է 4 նախագծում, որոնցից 3-ում մարմնավորել է գլխավոր հերոսին: Սակայն այս առաջարկը եւս հետաքրքրել է, ուստի ընդունել է այն:

«Նկարահանման հրապարակը միշտ եմ կարոտում, հատկապես, երբ անձնակազմը, սցենարն ու առաջարկվող դերն ինձ հոգեհարազատ են: Այս դեպքում ուղղակի չհասցրի կարոտել:): Հասկացա` բավական հաջողված կերպար է: Երկար ժամանակ բացասական կերպար մարմնավորելուց հետո որոշեցի դրական կերպարում ինձ բացահայտել: Իմ հերոսը՝ Ռոբը, դրական, արդար ու բարձր արժեքներով օժտված մարդ է: Բացասական բազում դերերից հետո մի փոքր դժվար է դրական կերպարում հանդես գալ»,-եզրափակել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` սերիալի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին