×


«Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր տղամարդ լինելուց այնքան հեռու են, որքան ես». Էլեն Ասատրյան

Հայկական մի շարք սերիալներից հայտնի Էլեն Ասատրյանը պատասխանել է BRAVO.am-ի սիրային բլից հարցերին: Նա անկեղծորեն նշել է, թե ինչպիսին կցանկանա տեսնել իր կողքի տղամարդուն, հանուն սիրո ինչի է պատրաստ, եւ ոչ միայն:

Սերը` երբ ապրում ես երկու հոգու կյանքով ու փոխարեն:

Սիրել` նշանակում է
ուրիշի ցավն ու ուրախությունն ընդունել այնպես, ինչպես սեփականը:

Չկա սեր առաջին հայացքից,
կարող է լինել համակրանք, որը կվերածվի սիրո եւ հետագա կապի:

Սիրահարվածները նման են
երեխայի, երբ ամեն բան թվում է գեղեցիկ ու գունավոր:

Էլեն Ասատրյանը


Բոլոր եղանակներն էլ սիրո համար են,
երբ սիրելիդ կողքիդ է. ցուրտը տաք է թվում, շոգը տանելի է:

Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել
հայացքը:

Վանել՝
չխնամված լինելը, հատկապես ձեռքերի եւ կոշիկների:

Տղամարդը պետք է լինի
տղամարդ, այլ ոչ թե կոչվի: Պետք է լինի հավասարակշռված, ոչ թե բռնկուն, կամ բանսարկուի պես ամեն հարցին մոտենա ինչպես էմոցիոնալ կինը:

Կյանքն առանց սիրո
դատարկ է ու անիմաստ, առանց սիրո կյանք չկա:

Երբ սիրում ես,
կյանքը թեթեւանում է, գտնում ես քո հանգստությունը, ինչի շնորհիվ կյանքում ամեն ինչ ավելի քիչ է ընկճում:

Հանուն սիրո պատրաստ եմ
թողնել ամեն բան ու ամենքին:

Էլեն Ասատրյանը


Չգիտեմ`
ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա ամուսինը, միայն թե իմ ասպարեզից չլինի:

Սիրած էակի կողքին արթնանալը…
Երբ արթնանամ իմ սիրելիի կողքին, կպատասխանեմ հարցին սիրով:

Սիրո գույնն
այն է, որ մենք չենք տեսել, ու մարդ ի վիճակի չէ ընկալելու ու տեսնելու այն:

Մինչ ամուսնանալը պետք է
ունենալ ճիշտ ընտրություն անելու գիտակցություն:

Իմ առաջին համբույրը…
Չեմ կարող պատասխանել այս հարցին:

Շուտ ամուսնանալ` նշանակում է…
Եթե կա սեր ու մարդիկ միավորվում են, որպեսզի չապրեն էլ ոչ մի օր առանց իրար, ապա լավ է, իսկ եթե ամուսնանում են ամուսնանալու համար, անմտություն է:

Առաջին ժամադրությունը պետք է լինի
չճնշող ու ոչ մարդաշատ վայրում: Առաջին ժամադրությանը պետք է լինել առանց բարդույթների:

Էլեն Ասատրյանը


Երբ սիրում ես, պետք է հոգ տանես, երբեմն մոռանաս քեզ ու անես անհնարինը:

Տղաներին դուր է գալիս իմ` առաջին հերթին ընկեր լինելու կարողությունը:

Կամուսնանամ, եթե սիրեմ ու սիրեն ինձ:

Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր տղամարդ լինելուց այնքան հեռու են, որքան ես:

Սիրային բլիցը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Էլենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին