Դեկտեմբերի 6-ին լույս աշխարհ է եկել Լայանայի եւ Ռոլանդ Պողոսյանի երկրորդ երեխան: Երգչուհին ամուսնուն որդի է պարգեւել:
3,2 կգ քաշով եւ 50 սմ հասակով նորածնին ծնողներն, ի պատիվ ամուսնու պապիկի, Ռոբերտ են անվանակոչել:
«Տղայիս տեսնելու պահին նույն ապրումներն ունեցա, ինչ առաջնեկիս լույս աշխարհ գալու օրը: Հայրն ու քույրն էլ արդեն հասցրել են տեսնել ու ծանոթանալ մեր ընտանիքի նոր անդամի հետ: Բոլորս շատ ուրախ ու ոգեւորված ենք»,- ասել է Լայանան:
Լայանան եւ Ռոլանդ Պողոսյանը
Փոքրիկի համար նախատեսված անկյունն արդեն պատրաստ է.«Ամեն բան միասին ենք արել, մնում է երեխաս վայելի: Էլինաս շատ ջերմ ընդունեց Ռոբերտին, վստահ եմ՝ օգնական կլինի ինձ ու հոգ կտանի եղբոր մասին, ինչպես որ ես եմ ժամանակին խնամել իմ եղբորը»,- նշել է երգչուհին։
BRAVO.am-ն առողջ ու անհոգ մանկություն է ցանկանում Ռոբերտին ու աշխարհի բոլոր բալիկներին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան» ստուդիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: