×


“Իմ սիրտը լեռներում է”

“Իմ սիրտը լեռներում է”

Հայ լեռնագնացները նշեցին Լեռների միջազգային օրը Դեկտեմբերի 11-ը Լեռների միջազգային օրն է: ՄԱԿ-ի առաջարկով այն նշվում է 2003 թ-ից: Հայ լեռնագնացներն այս տարի առաջին անգամ տոնեցին այն Նարեկացի արվեստի կենտրոնում: Միջոցառման նախաձեռնողը «Սպիտակ» փրկարար ջոկատի անդամներն էին: Մեծ էկրանին ցուցադրվեցին նրանց լուսանկարած լեռները: Կիթառի երաժշտության ներքո ջոկատի անդամներն երգեցին լեռների ու լեռնագնացների մասին երգեր: Հայ լեռնագնացները «Որոշեցինք կազմակերպել միջոցառում, ուր անմիջական մթնոլորտում կզրուցենք ու կերգենք լեռների մասին»,- ասացին լեռնագնացները: Խորհրդային միության վաստակավոր փրկարար եւ լեռնագնաց, 82-ամյա Աղվան Չատինյանը պատմեց հայկական ալպինիզմի սկզբնավորման, նաեւ Խաչատուր Աբովյանի, Ֆրիդրիխ Պարրոտի ու Կոմիտասի լեռնագնացությունների մասին. “Հայաստանում սպորտային ալպինիզմը սկսեց զարգանալ այն ժամանակ, երբ գիտական պեղումների նպատակով սկսեցին բարձրանալ սարերը: Այնուհետեւ վերելք ապրեց նաեւ սպորտային ալպինիզմը”, - ասաց Աղվան Չատինյանը եւ պատմեց, թե ինչպես է առաջին անգամ լեռ բարձրացել. “Շատ վախկոտ եմ եղել, բայց ստուգարք ստանալու համար հաղթահարեցի վախս: Համալսարանում անցնում էինք “ալպինիզմ” առարկան, եւ ստուգարքի ժամանակ շատ էի վախենում, որ պարանները կկտրվեն, ու ես կմեռնեմ: Առաջին անգամ ինձ մոտ ստացվեց ու դժվարություններ չզգացի: Իսկ հաջորդ անգամ ավելի արագ գնացի, քան հանրապետության չեմպիոնը”: :) Արեւամուտը կեռնագագաթին “Սպիտակ” ջոկատի անդամներից Անահիտ Հարությունյանը պատմեց, որ դեռ չծնված սարեր է բարձրացել:). “Ծնողներս ալպինիստներ են. սարերն են նրանց միացրել ու ջերմացրել: Փոքր հասակից շատ ենք լեռներ բարձրացել: Հայաստանի սարերից ամենաշատը սիրում եմ Արագածը, այն յուրօրինակ է ինձ համար: Վերջին անգամ բարձրացել եմ Կազբեկի գագաթը, որտեղ ես ու ամուսինս մեր ամուսնությունն ենք նշել”: Դեպի ճամբար ճանապարհին Լեռների օրվան նվիրված երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաեւ վավերագրական ֆիլմ, որի հեղինակը` Աննա Առաքելյանը, խոսեց լեռների բնապահպանական խնդրի մասին. “Լեռները մենք պատկերացնում ենք որպես հսկա զանգվածներ: Նրանք որքան վեհ ու կայուն են, այնքան նաեւ խոցելի են: Լեռները մեծապես կախված են էկոհամակարգից, եւ հակառակը”: Լեռնագնացների “տունը” “Սպիտակ” ջոկատի հիմնադիր-անդամ Սուրեն Հարությունյանը նշեց, որ ոչ մի տեղ չի գտնում այն գեղեցկությունը, որ գոյություն ունի լեռներում. “Կարծում եմ` 3000-4000 մետր բարձրությունն առողջ մարդը կարող է հաղթահարել: Դրանից վերեւ մարդ կարող է գոյատեւել, բայց չի կարող ապրել: Օրինակ, Արարատ կամ Էլբրուս կարող է բարձրանալ յուրաքանչյուր մարդ, ով չունի ֆիզիկական ու առողջական խնդիրներ: Սովորաբար ալպինիստները խմբերով են բարձրանում, եւ եթե խմբի անդամներն ունենան լավ հարաբերություններ եւ միմյանց օգնելու ձգտում, այդ խմբի վտանգը էապես կնվազի”: Հայ լեռնագնացների լուսանկարներիցց “Սպիտակ” փրկարար ջոկատը ստեղծվել է 1989 թ-ին մի խումբ կամավորների կողմից, դրա պատճառ է դարձել Սպիտակի երկրաշարժը: Այսօր խմբի հիմնական կազմում կան շուրջ 40 անդամներ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի Լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի եւ “Սպիտակ” փրկարար ջոկատի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport