×


Անֆիսա Չեխովա

Անֆիսա Չեխովա

«Հայ տղամարդիկ ցանկալի են» Ներկայացնում է WOW ամսագիրը Ռուսական հեռուստատեսության ամենասեքսուալ, հմայիչ, խելացի ու հավակնոտ դեմքի` Անֆիսա Չեխովայի հետ ժամադրվեցինք համացանցում: Ամենաինտիմ հաղորդման հեղինակի հետ մեր զրույցն այլ բանի մասին չէր կարող լինել քան սեքսի: Հեռուստատեսությամբ սեքսի մասին զրույցները նորաձեւ էին մինչ նրա հայտնվելը, բայց դրանք կլանիչ դարձան ու անկեղծություն ձեռք բերեցին միայն Անֆիսայի հետ: Էկրաններին հայտնված «սեքսուալ հեղափոխության» գլխավոր «մեղավորը» չանտեսեց նաեւ հայ տղամարդկանց: Anfisa Chexova - Վերջերս ես վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունից: Ինչպե՞ս անցավ հանգիստը: - Հիանալի անցկացրի ժամանակս, արեւային լոգանք ընդունեցի, խանութներով զբոսնեցի: Իմ եւ ընկերներիս համար հուշանվերներ գնեցի: Հոգ տարա նաեւ ծանոթ տղամարդկանց մասին, եւ նրանց համար հիանալի ըմպելիք բերեցի: Տեղացիներն ասում են, որ այն բարձրացնում է տղամարդկանց պոտենցիան: Բայց վերադարձիցս մեկ օր հետո արդեն սկսեցին զանգահարել ընկերներս: Չգիտես ինչու խմիչքը միանգամայն այլ ազդեցություն էր թողել նրանց վրա: Այժմ ավելի ուշադիր կլինեմ անծանոթ խմիչքների նկատմամբ: : ) Anfisa Chexova - Այժմ ուժերդ երաժշտության ասպարեզում ես փորձում: Ինչո՞ւ որոշեցիր երգել: - Երգչուհու կարիերա սկսել եմ դեռ ուսանողական տարիներին, այնպես որ «Մայր» երգն այդ առումով իմ առաջին փորձը չէ: Ինձ առաջարկեցին դուետ ձայնագրել, եւ ես չհրաժարվեցի: Vengerov&FedoroFF զույգի հետ մենք նկարահանեցինք նաեւ տեսահոլովակ: Տեսահոլովակի շնորհանդեսը մեծ աղմուկ բարձրացրեց, կարծում եմ, այն շարունակություն կունենա: Միշտ փորձում եմ անել այն, ինչ ինձ դուր է գալիս: Իսկ եթե իմ աշխատանքի արդյունքը դուր գա նաեւ մյուսներին, ապա ինչո՞ւ չշարունակել: - Իսկ նույնքան պատահակա՞ն որոշեցիր հաղորդավարուհի դառնալ: - Միշտ ցանկացել եմ դերասանուհի կամ երգչուհի դառնալ. ընդունվել էի թատերական ինստիտուտ, որպեսզի թատերական օլիմպ բարձրանամ, բայց ճակատագրի բերումով ուսուցումը երկար չտեւեց: Այն ժամանակ երաժշտական խմբերից մեկի կազմում էի, ու որոշեցինք մրցույթի մասնակցել: Իսկ թատերականի իմ դասախոսներին դուր չեկավ, որ իրենց ուսանողը շեղվում է «էստրադային ապուշության» վրա: Ավելի ուշ ինձ առաջարկեցին մասնակցել հեռուստաալիքներից մեկի հայտարարած քասթինգին, որից հետո ես սկեցի աշխատել Disc հեռուստաալիքում: Anfisa Chexova - Իսկ այժմ էկրաններից խոսում ես սեքսի մասին: Քեզ համար հե՞շտ է միլիոնավոր մարդկանց առաջ մանրամասնել ինտիմ թեմաներ: - Ինձ անհնար է ամաչեցնել: Ինձ կարելի է զարմացնել, ուրախացնել, շոկի ենթարկել, բայց ամաչեցնել` երբեք: Այդ իսկ պատճառով միանգամայն հանգիստ կարող եմ խոսել սեքսից: Այնպես, ինչպես գրականության կամ երաժշտության մասին: Չէ՞ որ սեքսն էլ է արվեստ, եւ դրա մասին խոսելն անօրինական չէ: Սեքսի մասին խոսելն ամոթալի չէ: Ավելի լավ է երեխան սեքսի մասին մեր հաղորդումից լսի, որտեղ տեղեկատվությունը գրագետ է հաղորդվում, քան փողոցից: Բացի այդ, մեր հաղորդման շնորհիվ ծնողներն ստիպված չեն բացատրել իրենց երեխաներին, թե ինչպես են նրանք ծնվում: - Իսկ ինչպե՞ս են գործերն անձնական կյանքում: Ինչ-որ մեկը կա՞: - Հաճախ է պատահում, երբ ինձ հանդիպած տղամարդիկ մտածում են, որ ես սեքսի «մասնագետ» եմ, բայց դա այդպես չէ: Նրանք ինձ վախենալով են մոտենում, հավանաբար, վախենում են բարձունքում չլինել: Մեզ` ուժեղ կանանց, դժվար է գտնել տղամարդու, ով մեզնից ուժեղ կլինի: Մենք պատրաստ ենք անօգնական ու թույլ լինել մեր անվախ ու վստահ տղամարդու կողքին, բայց, ցավոք, այդպիսիք ավելի հազվադեպ են հանդիպում: Ես արդեն սովորել եմ ոչ մեկի վրա հույս չդնել: Գուցե տղամարդկանցից ոմանք դեմ չլինեն ինձ օգնել, բայց ես միշտ մերժում եմ ամեն տեսակի օգնություն: Anfisa Chexova - Քեզ անվանում են ռուսական էկրանի սեքս-խորհրդանիշ. դու նաեւ ցանկալի ես շատ հայ տղամարդկանց համար: Ե՞րբ առաջին անգամ բացահայտեցիր քո սեքսուալությունը: - Վաղ տարիքում, երբ մարմինս սկսվում էր ավելի շուտ ձեւավորվել, քան դասընկերուհիներիս մոտ, շատ էի ամաչում դրանից, եւ ինձ մոտ բարդույթներ էին առաջ գալիս: Իսկ հետո հասկացա, որ թերությունները պետք է ոչ թե թաքցնել, այլ վերածել առավելությունների: Այժմ արդեն չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ամաչել մի բանից, ինչը գեղեցիկ է: Հավանաբար, հենց այդ ժամանակ, երբ հասկացա դա, գլխի ընկա նաեւ, որ սեքսուալ եմ եւ ցանկալի: Հիմա արդեն շատ հաճելի է, որ ինձ սեքս-խորհրդանիշ են համարում, իսկ կրկնակի հաճելի, որ ցանկալի եմ, ոչ միայն իմ հայրենիքում, այլեւ, ասենք, Հայաստանում: Հայ տղամարդիկ ցանկալի են… Զրույցը` Մհեր Բաղդասարյանի Տեքստը եւ լուսանկարները` WOW ամսագրի

Կարդալ ավելին

Quality Sign BW