×


Անուշ Եղիազարյան

Անուշ Եղիազարյան

“Գոբելենն ազնվական, էլիտար արվեստ է” Մարտի 2-ին Նկարիչների միության ցուցասրահներից մեկում բացվեց գոբելենագործ Անուշ Եղիազարյանի անհատական ցուցահանդեսը, ուր ներկայացված էր հեղինակի վերջին 20 տարվա աշխատանքը: Anush Yeghiazaryan Անուշ Եղիազարյանի կարծիքով, ինքն այլ մասնագիտություն ընտրել չէր էլ կարող, քանի որ հայրը` Կարապետ Եղիազարյանը հայ ժամանակակից գոբելենագործության հիմնադիրներից է. “Ես չեմ ընտրել իմ արվեստը, այն իմ արյան կանչով է: Այս արվեստն իմ կենսակերպն է, այն սիրում եմ սուբլիմացիայի աստիճանի”, - ցուցահանդեսի բացմանն ասաց գոբելենագործը: Նրա խոսքերով, գոբելենի արվեստն ազնվական, էլիտար արվեստ է եւ ունի իր հատուկ երկրպագուները. “Գոբելենը շատ աշխատատար է, մեծ գումարներ է պահանջում: Իմ աշխատանքների թեմաները բազմազան են. ոչ միայն ազգային ավանդույթներով եմ շարժվում, այլեւ ինձ մոտ գերակշռում է ավանգարդիստական ոճը”: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից Սա արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում: Նա ունեցել է բազմաթիվ հանրապետական, խմբակային ցուցադրություններ ինչպես Երեւանում, այնպես էլ  Մոսկվայում, Պլովդիվում, Փարիզում եւ այլուր: Այցելուներից Նունեն ասաց, որ սիրով ու սպասումով է գալիս յուրաքանչյուր ցուցահանդեսի. “Դեռ բոլորը չեմ հասցրել նայել, բայց հավանում եմ գործերը, որովհետեւ ասելիք ունեն, կառուցողական են, իրենց մեջ սեր, համբերություն, լույս կա, ագրեսիա բոլորովին չկա”,- ասաց արվեստասերը: Գոբելենագործ Անուշ Եղիազարյանի անհատական ցուցահանդեսը Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 50 աշխատանքներ, որոնք ունեին վերնագրեր, ինչպես, օրինակ, “Փշածաղիկներ”, “Ներդաշնակություն”, “Ծաղկած երկինք”, “Ֆլորայի արարումը”, “Ծովի կրակներ”, “Գույնի ներխուժումը” եւ այլն: Արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Շեկունցի խոսքերով, դեկորատիվ- կիրառական արվեստի այս ճյուղը` գոբելենը, Անուշ Եղազարյանի աշխատանքներում հրաշալի է ներկայացված. “Գոբելենի արվեստն այսօր մեծ թափ է առնում, դրա ապացույցը Անուշի այս ցուցահանդեսն է: Նրա աշխատանքների գույները վառ են, ջերմ, հոգի մտնող, ամենակարեւորը` ունի իր ձեռագիրը”: “Գոբելեն” խորագրով ցուցահանդեսի աշխատանքները կարող եք գնահատել մինչեւ մարտի 12-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport