×


Apricota

Apricota

Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը Մանկական ընկերության հիմքը անկեղծությունն է Երկու Հայկերի մանկության ընկերներ լինելու պարագայում արդյունավետ աշխատանքի պտուղները քաղողը ոչ միայն երգիչ-երգչուհիներն են, այլեւ դու` գոնե որպես նրանց երկրպագու կամ պարզապես ունկնդիր: Հայկերի` մանկության տարիների ընկերությունն արդեն տասը տարվա վաղեմություն ունի, նույնիսկ նրանց երկրպագուներն էլ նրանց տարբերակելու` Հայկ Հարությունյանին` թխահերին, «բոյով» են անվանում, մյուսին` «կյաժ-սիմպո»: Բոյովն ու կյաժը մանկական ընկերության հիմքը համարում են անկեղծությունը, միմյանց գաղտնիքներ վստահելը, սկսած գործում միմյանց աջակցելն ու առաջընթացը: Սա է նրանց ընկերության բանաձեւումը: Հարությունյանն ավարտել է Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի փողային բաժինը, իսկ «սիմպո» Հայկոն ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ է: Զարմացա՞ր... Շատ իզուր: Հայկ Հարությունյան Ծննդյան օր, ամիս, տարի` 1987թ. հուլիսի 17 Աստղակերպը` Երկվորյակ, Ցուլ Նախընտրած երաժշտական ոճը` էլեկտրոնային, ջազային, դասական Թալիսմանը` չունի Հոբբին` սպորտ, երաժշտություն, ինտերնետ Հագուստի նախընտրած ոճը` առօրյա, ջինսային Apricota Հայկ Հովհաննիսյան Ծննդյան օր, ամիս, տարի` 1986թ. սեպտեմբերի 5` աշնանային մի պայծառ օր Աստղակերպը` Կույս, Վագր Երաժշտական նախընտրած ոճը` էլեկտրոնային Թալիսման` չունի Հոբբին` տնային կենդանիներ, գրքեր, սահադաշտ գնալ Հագուստի նախընտրած ոճը` ջինսե հարմարավետ հագուստ Apricota Ընկերացան, երբ... Հայկ Հարությունյան. «Հայկի տատիկը Երեւանում արվեստի դպրոց-ստուդիա ուներ, եւ ես հաճախում էի այդ կենտրոն, ուր գործում էին նկարչության, էսթետիկայի, թատրոնի խմբակներ: Հայկն այդ ժամանակ Եգիպտոսում էր բնակվում, հետո վերադարձավ Հայաստան եւ սկսեց եւս հաճախել այդ կենտրոն, որտեղ էլ ծանոթացանք ու սկսեցինք ընկերություն անել: Չեմ հիշում, գիտեք` երբ էր, երեւի չորրորդ կամ հինգերորդ դասարանում էինք: Մեր հետաքրքրությունները համընկնում էին: Երեւի դա էր պատճառը, որ մանկությունից սկսեցինք ընկերություն անել, ու մինչ օրս էլ շարունակվում է”: Հայկ Հովհաննիսյան. “Տասը տարի առաջ ենք ծանոթացել արվեստի խմբակում ու հենց սկզբից էլ մտերմացանք` չնայած խմբում շատ այլ երեխաներ էլ կային: Հայկը չարաճճի չէր, սիրում էր երաժշտություն, մեր հետաքրքրությունները նույնն էին, իսկ Հայկն առանձնանում էր նրանով, որ միշտ օրիգինալն էր սիրում, լավն էր տեսնում ամեն երեւույթի մեջ”: Ի՞նչն են ամենից շատ գնահատում միմյանց մեջ Հայկ Հարությունյան. “Ընդհանրապես փորձում եմ իմ ընկերների մեջ գտնել պոզիտիվ մարդկանց, ովքեր կարող են իմ առօրյան, կյանքը լցնել դրական հույզերով: Օգնելը, նեղության պահին հասնելը` արդեն կա ու կա, մնում է, որ քեզ շրջապատես դրական էմոցիաներով լեցուն մարդկանցով: Հայկը փոքրուց այդպիսին էր, ամենադժվար պահերին անգամ փորձում էինք դրական տրամադրվել եւ միասին հաղթահարել դժվարությունները”: Հայկ Հովհաննիսյան. “Երեւի դժվար է լավ ընկերներ գտնելը, ավելի ճիշտ` անկեղծ մարդկանց, բայց իմ բախտը բերել է, քանի որ իմ շրջապատի մարդիկ առանձնանում են անկեղծությամբ, ընկերասիրությամբ, իսկ Հայկը անկեղծ է, ինչը շատ կարեւոր է”: Apricota Ի՞նչ տեղ ունեն նրանց կյանքում ընկերները Հայկ Հարությունյան. “Հենց բացակայում եմ երկրից, սկսում եմ կարոտել ընկերներիս, ովքեր ինձ համար առաջնային նշանակություն ունեն”: Հայկ Հովհաննիսյան. “Բոլորն էլ ընկերների կարիք ունեն, բնականաբար, իմ ընկերները մեծ դեր են խաղում իմ կյանքում: Չեմ կարող ասել, թե միշտ ընկերներիս խորհրդով եմ շարժվում, պարզապես, եթե կարիքը կա, խոհրդակցում ենք, աջակցում միմյանց ու առաջ շարժվում”: Գործնական վեճե՞ր... Հայկ Հարությունյան. “Հա, առանց դրա չի լինում, մեկ-մեկ շատ ուժեղ բախումներ են լինում, մեկ-մեկ` ընդառաջում ենք, զիջում, բայց երկուսս էլ ուենենք մեր բզիկները... Յուրաքանչյուր գործում այդ վեճերն են ստիպում մեզ առաջ գնալ”: Հայկ Հովհաննիսյան. “Բռնկվում ենք երկուսս միանգամից, զիջում ենք միանգամից, թեժ քննարկումներ են լինում, ու մի վայրկյան անց գալիս ենք այն եզրակացության, որ հիշաչար չենք: Դա շատ կարեւոր է»: Apricota Վայր, որտեղ կարելի է նրանց հաճախ տեսնել Հայկ Հարությունյան. «Աշխատանքի բերումով վերջերս հաճախակի «Բլեք Բերի» DJ սրճարանում ենք լինում, մեր ընկերների տանն ենք հյուրընկալվում, ֆիլմեր դիտում, զվարճանում: Զանգում ենք, հարցնում` ում տանն ինչ կա ուտելու, նրա տուն էլ գնում ենք (Հայկը ցույց է տալիս, որ ինքն է ավելի հաճախ լինում բոյով Հայկենց տանը - Էդ. Ամ.)»: Ո՞վ կա ձեր սրտում Հայկ Հարությունյան. «Կոնկրետ ինչ-որ մեկը չկա, իսկ ընդհանրապես թեկնածուներ կան: Առաջնահերթ նա պետք է լինի դրական անձնավորություն, արտաքինին անպայման ուշադրություն դարձնում եմ, պետք է լինի նաեւ կիրթ, խելացի»: Հայկ Հովհաննիսյան. «Սպասում եմ, չնայած` կան թեկնածուներ»: Ապագան պատկերացնում են... Հայկ Հարությունյան. «Այս պահին դեռ երգարվեստում եմ աշխատանքս պատկերացնում, իսկ ապագայի համար որոշումներ դեռ չեմ կայացրել: Եթե այլ աշխատանք գտնեմ Հայաստանում կամ արտասահմանում, գուցե այլ գործով սկսեմ զբաղվել: Դեռ կոնկրետ ոչինչ չկա»: Հայկ Հովհաննիսյան. «Ամեն բան կանեմ, քրտնաջան կաշխատեմ, որպեսզի ապագաս լավը լինի»: Մարդկային հարաբերություններում կարեւորում են... Հայկ Հարությունյան. «Վստահությունն ու էներգիան, այսինքն` հաճելի է շփվել այդպիսի մարդկանց հետ: Կես հայացքից հասկանում ես նրանց, եւ երբ ընկերներդ կողքիդ են, ավելի ազատ ու հանգիստ ես զգում քեզ”: Հայկ Հովհաննիսյան. «Շատ կարեւոր է վստահությունն ընկերների հանդեպ, երբ գիտես, որ աջակից ունես, կարող ես վստահել ու համոզված լինել, որ սկսածդ գործում քեզ կօգնեն... Սուտ չխոսելն ու անկեղծ մարդ լինելն է կարեւոր”: Միմյանց մաղթում են... Հայկ Հարությունյան. “Այն ամենը, ինչ Հայկին կուրախացնի, թող այս տարի Վագրը բերի”: Հայկ Հովհաննիսյան. “Թող շարունակի դրական մարդ մնալ”: Տեքստը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի

Կարդալ ավելին

Quality Sign BW