×


Ա.Խաչատրյանի անվ. տրիոն

Հայտնի եռյակի հոբելյանը

Թողարկվել է եռյակի առաջին ձայնասկավառակը Սեպտեմբերի 27-ին Star City խանութ-սրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի անդրանիկ ձայնասկավառակի շնորհանդեսը: Ալբոմում զետեղված  են Առնո Բաբաջանյանի եւ Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները: Արամ Խաչատրյան եռյակի առաջին ձայնասկավառակը Ձայնասկավառակի դիմերեսին Արշիլ Գորկու եւ Մարկ Շագալի երկու ստեղծագործություններն են: “CD-ում Նարեկացու քառյակներից  էլ կա: Փորձել ենք սինթեզել կերպարվեստը, պոեզիան եւ երաժշտությունը”,- ասաց դաշնակահար Արմինե Գրիգորյանը: Ջութակահար Կարեն Շահգալդյանն էլ պարզաբանեց, որ սկավառակը թողարկվել է Մոսկվայում` բարձր որակ ապահովելու համար: Բացի այդ, ֆինանսապես էլ ավելի մատչելի է, քան Հայաստանում թողարկելը: Արամ Խաչատրյան եռյակի համար 2009-ը հոբելյանական է: Տասնամյակի կապակցությամբ տրիոն սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ հոբելյանական համերգով: Դեկտեմբերին եւս նախատեսվում է հոբելյանական համերգաշար: Բոլոր համերգների մուտքն ազատ է: “Դասական կատարողների համար Հայաստանում գործունեություն ծավալելը հիմնականում բարեգործություն է: Մեզ մոտ դասական արվեստն ու գումար վաստակելը իրար հակասող բաներ են”, - ասաց Արմինե Գրիգորյանը: “Եռյակը 2010-ին համերգային շրջագայության կմեկնի Եվրոպա եւ ԱՄՆ: Խաչատրյան տրիոյի աջակիցն ու հովանավորը լոնդոնաբնակ Ասատուր Գյուզելյանն է”,- ասաց Կարեն Շահգալդյանը: “Ձայնասկավառակում միայն սեր է”. Արամո Արամոն եւ Էմմա Պետրոսյանը Խաչատրայնի անվան եռյակի անդամներին իրենց ամենամտերիմ ընկերներն են համարում եւ եկել էին շնորհավորելու: Տրիոն Արամոյի եւ Էմմայի հետ

“Գոնե տարին մեկ անգամ նման ձայնասկավառակ թողարկվի, եւ հանդիսատեսը իմանա, որն է մնայուն արվեստը:  Աղբով է լցված մեր քաղաքը. անընդհատ լսում եմ  զզվանք առաջացնող բազմահազար անհասկանալի CD-ների շնորհանդեսների մասին:  Ինչեր ասես, որ չեն անում գեղեցիկ յոթ նոտաների հետ: - ասաց Արամոն: - Ուրախ եմ, որ ժամանակակիցներ ենք: Նրանք քարքարոտ ճանապարհը հարթում ու ասֆալտապատում են եւ դասական, աստվածային երաժշտությունը  մատուցում մեր հանդիսատեսին:  Ցանկանում եմ նորանոր հաջողություններ:  Տրիոն մատուցում է  ազնիվ, կիրթ, պրոֆեսիոնալ, սիրով լեցուն արվեստ: Ձայնասկավառակի մեջ էլ ամբողջը սեր է”:
Ի դեպ, Արամոն մի գաղտնիք էլ բացեց: Հաջորդ տարի անցկացվելու են Բախին եւ Կոմիտասին նվիրված օրեր, որոնց շրջանակներում Էմմա Պետրոսյանն ու Արամոն  ելույթ կունենան Խաչատրյանի անվան եռյակի նվագակցությամբ: Կարեն Շահգալդյանի կինը` Յանան, Արմինե Գրիգորյանի աղջկա` Սոնայի հետ “Փայլուն եռյակ է: Նրանք շատ խորն են, իրական: Ուշացրել են ձայնասկավառակը: Նրանց երաժշտությունն ամեն անգամ նոր է, հեղինակների ներկայացումը` յուրովի մեկնաբանություն: Միասին պայքարում ենք”, - ասաց երգչուհի Էմմա Պետրոսյանը: Խաչատրյանի անվան տրիոն հիմնադրվել է 1999 թվականին “Արսիկա” անունով: Իսկ 2008 թվից կրում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը: Կազմում հանդես են գալիս ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահար Արմինե Գրիգորյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը: Եռյակի մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաեւ www.khachaturiantrio.com կայքում: Հեղինակ` Լիլիթ Բաբայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport