“Բաց դռների օրեր” Երեւանի կոնյակի գործարանում
Դեկտեմբերի 19-ին եւ 20-ին` “Բաց դռների օրեր” Երեւանի կոնյանի գործարանում
Ինչպե՞ս է ծնվում լեգենդար “ԱրԱրԱտ” կոնյակը: Ի՞նչ “հրեշտակների բաժինը”: Ք՞անի երկրների նախագահներ ունեն իրենց անվանական տակառները Երեւանի կոնյակի գործարանում եւ ե՞րբ է բացվելու “Խաղաղության տակառը”:
Դեկտեմբերի 19-ին եւ 20-ին բոլոր ցանկացողները լավ հնարավորություն ունեն ստանալ այս եւ շատ այլ հարցերի պատասխանները, քանի որ Երեւանի կոնյակի գործարանը /ԵԿԳ/ կանցկացնի իր ավանդական դարձած “Բաց դռների օրերը”:
Այցելուների համար կկազմակերպվի շրջայց գործարանի հնեցման մառանում, որից հետո նրանք կարող են ԵԿԳ-ի ֆիրմային խանութում ձեռք բերել “ԱրԱրԱտ” կոնյակի ողջ տեսականին` 10% զեղչով: Գործարանում խոստանում են, որ գնորդներին սպասվում են նաեւ անակնկալներ եւ նվերներ:
Դեկտեմբերի 19-ին եւ 20-ին ժամը 09:30-ից մինչեւ 17:00-ը հատուկ ավտոբուսները Արամ Խաչատրյանի արձանի մոտից ցանկացողներին անվճար կտեղափոխեն Երեւանի կոնյակի գործարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել Երեւանի կոնյակի գործարան` 510 149 եւ 510 101 հեռախոսահամարներով:


×
11,178






