×


ԼՈՒՍԻՆԱ

Արեւ Պետրոսյան

“Ես բացեցի իմ պատուհանը արվեստում, որը իմ հոգու արտացոլման աշխարհն է` իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը…” Սեպտեմբերի 18-ին Երեւանի կամերային թատրոնում տեղի ունեցավ նկարիչ եւ դիզայներ Արեւ Պետրոսյանի “Արտացոլանք/Ներթափանցում” կատալոգի շնորհանդեսը եւ ֆիլմի դիտումը: Արեւ Պետրոսյանը ներկայացնում է իր կատալոգը Արեւ Պետրոսյանը ստեղծագործում է օրգանական ապակու վրա` ոսկով եւ արծաթով: “Այս մոտեցումը նոր ուղղություն է արվեստում: Արվեստն է իմ կյանքը, գեղեցկությունը` սերս, եւ փորձում եմ տանել առաքելությունս մինչեւ վերջ: Ապրեցի, ապրեցի որպես նկարչուհի դիզայներ, հասկացա, որ կարոտախտի մեջ եմ առանց նկարչության: 2005 թվականին փորձեցի խոսքս ասել Եղեռնի 90-ամյակին նվիրված իմ առաջին լուրջ ցուցահանդեսով` “Ծաղիկներս նահատակաց” : Անցյալ տարի անհատական ցուցահանդեսով սերս նվիրեցի Երեւանին` “Իմ ոսկե քաղաք”: Ներկայացրի իմ Երեւանը, իմ երեւանցիներին”,- ասաց Արեւ Պետրոսյանը: Կատալոգում Արեւի 4 տարիների ստեղծագործություններն են: Ֆիլմը պատմում է նկարչուհու եւ նրա արվեստի մասին: Ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: Արեւ Պետրոսյանը թեժացնում է որդան կարմիրը “Շնորհանդեսի համար Կամերային թատրոնը պատահական չի ընտրվել: 30 տարի առաջ քանդակագործ Բենիկ Պետրոսյանը` Արեւի հայրն է ձեւավորել թատրոնը: Շքամուտքի նրա ստեղծած դիմակը դարձել է մեր թատրոնի այցեքարտը”,- ասաց Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանը: Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոյանի հետ “Սիրելի արեւիկասեր հասարակություն, Արեւիկը արեւ, ջերմություն է փոխանցում իր գործերով բոլորիս: Այսօր լույսի նման ճառագում է Արեւը, խտացնում մեր հոգու լույսը, թեժացնում որդան կարմիրը”,- ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Արեւ Պետրոսյանի ստեղծած մետաղյա տերեւը, որը կյանքի հարատեւությունը խորհրդանշող ծառի մի մասնիկն է, աճուրդի ժամանակ վաճառվել է 27 000 ԱՄՆ դոլարով, իսկ գնորդը Սաուդյան Արաբիայից ժամանած գործարար Հովիկ Քյուրքչյանն է: Արեւը նրան կատալոգի 0000 տարբերակը նվիրեց ապակե պատյանի մեջ: “Արեւիկի արվեստը արեւ է”,- ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: “Պայծառ, լուսեղ, հարուստ գունախաղով, անսահման ազատ ու տարածական, անսովոր ներքին ջերմությամբ ու զգացմունքայնությամբ լի, երբեմն հախուռն, երբեմն խորհրդավոր ու անմեկնելի, ու եթե անգամ մռայլ, ապա խորքում միշտ լույսի եւ արարումի ապասումով”,- այսպիսին են արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանի տպավորությունները նկարչուհի Արեւիկ Պետրոսյանի ստեղծագործությունները դիտելիս: Արեւ Պետրոսյանի նվերը հյուրերին “Ինձ շատ են սիրում, որովհետեւ ես եմ բոլորին շատ սիրում”. Արեւ Պետրոսյան Նկարչուհուն գույն, թափանցիկություն, զգացմունքներ են պետք ստեղծագործելու համար: Նա ձեւավորել է հեռուստատեսային հաղորդումներ եւ լրատվական ծրագրեր, “Արահետ” գեղարվեստական ֆիլմի նկարիչն է: Հեղինակ` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Ասատուր Եսայանցի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport