×


Արմենչիկ

Արմենչիկ

Երգիչը “վիժն” արեց ՄՀՀ-ում Կայացավ այլեւս ամուսնացած երգչի մենահամերգը Ամուսնությունից հետո Արմենչիկը եկավ եւս մեկ անգամ հանդես գալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հին Նոր տարուն` հունվարի 13-ին, Արմենչիկը մենահամերգ տվեց: Մեծ դահլիճը լի էր արմենչիկասեր հասարակությամբ:): Երգիչը չի կասկածում, որ դահլիճը լեփ-լեցուն կլինի մենահամերգի երկրորդ օրը եւս` հունվարի 14-ին: Armenchik concert in Yerevan “Որոշել եմ, պիտի ասեմ, որ բոլորիդ սիրում եմ”,- երգում էր Արմենչիկը: Բայց դե երգիչը գտել է այն միակին, ում բոլորից շատ է սիրում: 2009-ի դեկտեմբերի 24-ին Արմենչիկն ամուսնացել է: Armenchik concert in Yerevan Երգիչը ներկայացրեց իր հին ու նոր երգերը: Անգլերենով կատարեց նաեւ նոր` “Վիժն” երգը, որ իր կնոջն է նվիրել: Ի դեպ, Արմենչիկի ընտրյալը եւս ներկա էր մենահամերգին, եւ երգիչը եւս մեկ անգամ նշեց, որ շատ է սիրում կնոջը: “Շար մարդիկ”, “Վերջապես”, “Ջանս”… “Ամարաս” պարային խմբի աղջիկների հետ քեֆ էին անում երկրպագուները: Armenchik concert in Yerevan “Մի երգ երգեմ, որ շատ եք սիրում, ես էլ ձեզ հետ: Ամպերի մասին է: Ամպերն էլան քուլա-քուլա…”,- կլկլացրեց Արմենչիկը: “Մայրիկ” երգն էլ կատարեց, որը համերգային ծրագրի մեջ չկար. հյուրերի մեջ երգիչը ճերմակած մազերով կին էր նկատել: Մայրերի համար էլ խնդրեց  ծափահարել: Դուետներ չեղան, բայց Bravo.am-ը նկատեց, որ երգիչ Մարատ Հայրապետյանն էլ մեծ հաճույքով ունկնդրում է Արմենչիկի երգերը:): Armenchik concert in Yerevan “Էս ինչ լավ էր, եկեք վաղն էլ մի ձեւ մտնենք Համալիր, «վիժն» արեց Արմենչիկս”,- համերգից հետո տպավորություններով էին կիսվում Արմենչիկի ոգեւորված երկրպագուհիները: Armenchik concert in Yerevan Հիշեցնենք, որ M Club Music Video Award–ի կողմից 2009-ին լավագույն երգիչ անվանակարգում հաղթող ճանաչվեց Արմենչիկը: Ի դեպ, նա հաղթող ճանաչվեց Armenian Music Awards-ի երեք այլ անվանակարգերում եւս` լավագույն երաժշտական շրջագայություն, լավագույն տեսահոլովակ / “Ջանս”/, լավագույն ԷՄ ռադիո` այդպիսով դառնալով նաեւ առաջինը ստացած մրցանակների քանակով: Bravo.am-ը երգչին ցանկանում է չզիջել դիրքերը նաեւ 2010-ին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW