“Կյանքս” :)
Հունվարի 30-ին “Սթար Սիթի” ձայնասկավառակների խանութ-սրահում տեղի ունեցավ Արմոյի առաջին` “Կյանքս” ձայնասկավառակի շնորհանդեսը: :)
Ձայնասկավառակն ընդգրկում է 10 երգ:
Bravo.am-ի հետ զրույցում Արմոն ասաց, որ երգերի հեղինակներն են Մարտին Միրզոյանը, Մանե Հակոբյանը եւ Վահրամ Պետրոսյանը: Ձայնասկավառակում տեղ են գտել նաեւ Արմոյի հեղինակած 4 երգերը:
Երգիչը նշեց, որ այս տարի կունենա ակումբային համերգ , սակայն չմանրամասնեց. այն դեռ ծրագրվում է` որտեղ եւ երբ տեղի կունենա:
Արմոյին շնորհավորելու էին եկել նրա ընկերները, կոլեգաներն ու մտերիմները: Ներկա էին նաեւ Արմոյի երկրպագուհիները, որոնցից մի քանիսը միմյանց հետ “վիճում էին”. “Էս ինձ նկատի ունի, որ CD-ն “Կյանքս” ա անվանել”,- “Ի՞նչ գիտես. քեզ չի ճանաչում: Կարող ա ընկերուհի ունի, իրա մասին ա”,- “Լավ, կատակ էի անում,կարեւորը դիսկն ունեմ”: :)
Երգիչ Վարդան Բադալյանը, շնորհավորելով Արմոյին, ասաց. “Ընկերոջս վաղուց եմ ճանաչում եւ ցանկանում եմ, որ նրա առաջին ձայնասկավառակն իրեն հաջողություն բերի”:
Ներկաներին ձայնասկավառակից բացի սպասում էին նաեւ Արմոյի նկարով օրացույց եւ հյուրասիրություն: Ի դեպ, տոնական տորթի վրա նույնպես Արմոյի նկարն էր. “Սթար Սիթի”-ում հունվարի 30-ին “սթարը” Արմոն էր: :)
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
10,908






